30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոստանջյան, Փաշինյան, Ծառուկյան. հարցման արդյունքները

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Ընդդիմություն ըլնեմ…..» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է Հանրապետության ողջ տարածքում, և մասնակցել է 1067 անձ:

Ըստ հարցվածների՝ պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն են գործազրկությունը` 43 տոկոս, պատերազմական իրավիճակը` 43 տոկոս, արտագաղթը` 41 տոկոս, աղքատությունը` 40 տոկոս, գնաճը` 33 տոկոս, աշխատատեղերի խնդիրը` 33 տոկոս, տնտեսական վատ վիճակը` 27 տոկոս, սոցիալական խնդիրները` 26 տոկոս:

Ներկայացնելով ընդդիմության վերաբերյալ հարցումների արդունքները, նա ասաց. «Ինչպես գիտեք, ընդդիմադիր քառյակը փլուզվեց դարձավ եռյակ: Ընդդիմադիր եռյակը 2014թ. հոկտեմբերի 10-ին և 24-ին կազմակերպեց և իրականացրեց բազմամարդ հանրահավաքներ:

«Ըստ Ձեզ` Եռյակի այս հանրահավաքները ինչպիսի՞ զարգացումներ կունենան» հարցին, հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ մոտ ապագայում Եռյակը կփլուզվի, իսկ 25 տոկոսի կարծիքով` հանրահավաքները կդառնան ավելի սակավաթիվ: Հարցին` ընդդիմադիր Եռյակում ընդգրկված ուժերից որի՞ առաջնորդն է հանդիսանում գաղափարական և ֆինանսական լիդեր, հարցվածների 35 տոկոսի կարծիքով` գաղափարական լիդեր է հանդիսանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հարցվածների 61 տոկոսի կարծիքով` նաև հանդիսանում է ֆինանսական լիդեր:

Երկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- նշեց Արամ Նավասարդյանը: Հարցվածները առավել ընդդիմադիր են համարում «Ժառանգությանը»: «Որպես առավել ընդդիմադիր կուսակցություն` հարցվածները նշել են «Ժառանգությունը»` 3,70, ԲՀԿ-ն` 3,63 իսկ ՀԱԿ-ը` 3,62: Նույն բալային սանդղակով նաև որոշվել է, թե ով է առավել ընդդիմադիր քաղաքական գործիչը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` որպես ընդդիմադիր գործիչ գնահատվել է 3,8 բալ: Նույնքան են գնահատվել նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԲՀ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, հարցվածները գնահատել են 3,7 բալ, ՀԱԿ առաջնորդին` 3,6:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ