20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայաստանը միայն մեկ նախագահ է ունեցել, ունի և կարող է ունենալ … »

«Կարծում եմ, որ ելույթը հարիր էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդհանրապես նա Հայաստանի ծավալներից էլ ավել միայն իրեն է տեսնում, դատողություններ անում, վերլուծություն անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին: «Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրենից հետո մի տասը աստիճան դատարակություն է, հետո նոր կարող են ոմանք լինել այդ տեղերում»,-նկատեց նա:

Խառատյանի խոսքով՝ առաջին նախագահի ելույթում ժանրի և բովանդակության իմաստով նորություն չկար. «Ինքն իրեն կրկնում է երկար ժամանակ, կասեի՝ նույնիսկ իր նախագահության առաջին-երկրորդ տարիներից սկսած այս ոճն իրեն շատ բնորոշ է: Հայաստանը միայն մեկ նախագահ է ունեցել, ունի և կարող է ունենալ, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, Հայաստանը միայն մի վերլուծող է ունեցել, ունի և կարող է ունենալ, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, Հայաստանը միայն մի գնահատող է ունեցել, ունի և կարող է ունենալ, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, սա է իր մոտեցումը: Տարբեր մակարդակներում և ձևերում կրկնվում է» :

Հարցին, թե ճշմարտություն չնկատեց ելույթում «կեղծ» ընդդիմության հետ կապված, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա միայն Լևոն Տեր-Պետրոսյանից չի գալիս, նաև ինտենսիվ ՀՀԿ-ն է հրապարակի մեջ ակտուալ թողնում իբր ընդդիմության խնդիրը:

Սա ինչ-որ չափով առաջին նախագահի կողմից վրեժխնդրության դրսևորումն է, թե ընդդիմության բոլոր հնարավոր տեսակների նկատմամբ քամահրական վերաբերմունքն է նաև, որովհետև նա վիճարկում է միակը լինելու իր իրավունքը, ու այդ ճանապարհին բոլոր հայտնվողներն, ովքեր ինչ-որ կապ են ունեցել իր հետ՝ լավ, վատ և այլն, պիտի ստանան տերպետրոսյանական գնահատականները, կամ պիտի մեկուսացվեն, կամ արատավորվեն»:

Հրանուշ Խառատյանն ընդգծեց, որ չի կարելի առաջնորդվել նրա դատողություններով, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին «դիֆերամբներ էր երգում, որը հրապարակ տարավ շատ տարօրինակ կերպարներ ու նրանցով աշխարհայացքային ընդդիմություն էր փորձում ներկայանալ: Չեմ կարծում, որ հիմա կարելի է առաջնորդվել նրա դատողություններով»,-եզրափակեց Խառատյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ