03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի խնդիրը

Ներքաղաքական վերջին զարգացումները ընդդիմադիր դաշտում լուրջ փոփոխությունների ազդակ հանդիսացան: Եռյակի ձևաչափի փլուզումից հետո նկատվում է այսպես կոչված «մարգինալ» ընդդիմադիր ուժերի ակտիվացում: Այդ ուժերը որոշել են օգտվել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումից իրենց ներքաղաքական ազդեցությունը ուժեղացնելու համար: Եվ ահա ներքաղաքական ներկայիս զարգացումներին առաջինը արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի օր առաջ խոսում էր «ինստիտուցիոնալ ընդդիմության» կարևորության մասին, […]

Դու հաջորդն ես. Նեմցովի հուղարկավորությանը Սոբչակին սպառնացին

Նախօրեին քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ սպառնացել են հայտնի ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին:Սոբչակին է մոտեցել մի անծանոթն ու ասել, որ ինքը հաջորդ զոհն է լինելու: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Քսենիա Սոբչակը:

Արտոնյալ են

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծի փաթեթը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ դրվեց քվերակության: Այն ընդունվեց 98 կողմ, 2 դեմ և 10 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: Հիշեցնենք, օրենքի փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև […]

«Ստուգումների մահակը` ՓՄՁ-ների գլխին»…ԲՀԿ-ն աջակցեց իշխանությանը

Կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության: Նախքան քվեարկությունը վարման կարգով խոսեցին պատգամավորները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ երեք հիմնական առաջարկներ են ունեցել, որոնցից երկուսն ու կեսն ընդունվել են: «Սկզբունքորեն համարում ենք, որ մեր առաջարկներն ընդունվել են: Մեր գործընկերները հանդիպել […]

Հայուհին ցանկանում է Թուրքիայում պատգամավոր դառնալ

Ալևիական 12 կազմակերպություն հունիսի 7-ին Թուրքիայի անկցացվելիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար 2 թեկնածու են ներկայացրել «Ժողովրդադների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP` Քեմալ Բյուլբյուլին և Զելալ Դեմիրին: Նույն կուսակցությոնից պատգամավորական թեկնածության հայտ են ցանկանում ներկայացնել նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «yeniozgurpolitika»-ին հղումով: Հայերն այժմ հնարավորություն ունեն ԺԴԿ-ի օգնությամբ ներկայացուցիչ ունենալ թուրքական մեջլիսում ի […]

Կարելի է այս նախագծով ինչ-որ կարգի բոնուսներ նախատեսել այդ անձանց. Ֆարմանյանի ակնարկը

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե քաղաքական, նույնիսկ սուր տարաձայնությունները պաշտոնաթող նախագահների միջև երբեք չպետք է ստվերեն պատմական այն դերակատրությունը, որ նրանք ունեցել են: «Ես բացարձակ չեմ խոսում անձերի մասին, ինչպիսին էլ լինի նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը, թեև […]

«Մենք թոշակի գնացողը չենք». Գ. Սահակյանն՝ իրենից ու վարչապետից

«Վերջին հաշվով մենք պետություն ենք, իսկ հանրապետության նախագահները երաշխավորում են այդ պետությունը ամբողջ միջազգային կառույցներում` ներսում, դրսում. մենք անհատականացրեցինք ելույթները»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծին: Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ պետք է խորհրդարանից դուրս գա «ում որ չեմ […]

«Հեռացողը հեռացել է, մնացողն էլ մնացել է, հարգելի՛ տիկին»

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես հորդորում եմ ելույթ ունեցողներին խոսել բացառապես քննարկվող հարցից, այլ ոչ թե այս ամբիոնն օգտագործել ու նախընտրական ճառեր ասել, հեռացողը հեռացել է, մնացողն էլ մնացել է, […]

41 հազար դրամ ու մի փոքր խրճիթ. ինչպես կպատվեր նախագահներին

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեց, որ երբ 1996 թ-ին հրավիրվեց նիստ երկրորդ նախագահի կողմից, որոշում ընդունվեց հանրության նկատմամբ կիրառել զինված ուժեր: «Այդ անձին, ում ուզում ենք հարգել, ինչպե՞ս հարգենք, հարգանքը պետք է այդտեղից գա»,-ասաց նա: Ըստ նրա՝ […]

«Սա նոր պայքարի սկիզբ կլինի»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած բանաձևը աննախադեպ նշանակություն ունի և կարևոր պատմական փաստ է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա աննախադեպ է նախ նրա համար, որ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը, ինչը շատ կարևոր է»,-նկատեց նա: ԱԺ փոխնախագահը կարևորում է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի