31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ոչ էլ ԱԼՄ-ն եմ ուզում. Տիգրան Կարապետյան

՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անպայման մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր՝ ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասաց Տիգրան Կարապետյանը: Այս հանրահավաքից Կարապետիչը բավականին լուրջ ակնկալիքներ ունի: ՛՛Չկա բյուջե, չկա գումար: Ի՞նչ անխղճություն է՛՛,-երկրի վիճակին անդրադարձավ Կարապետյանը: Լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ի իշխանության գալու դեպքում ինչ պաշտոն կցանկանար վարե՞լ՝ Կարապետյանը պատասխանեց. ՛՛Ես ոչ մի պաշտոն […]

ԵՏՄ-ին ու ԵՄ-ին անդամակցությունները չեն խոչընդոտի Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և ԵՄ-ին Վրաստանի ասոցացումը չպետք է խանգարեն երկու երկրների հարաբերությունների և ժողովուրդների բարեկամությանը: «Ընդհակառակը, մենք պետք է այս հանգամանքը օգտագործենք՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-հավելեց Վրաստանի ԱԺ […]

ԲՀԿ-ականները հացադուլի կնստեն, եթե…

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում շտապ նիստ է հրավիրել: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն` նիստը վարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողներին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը և այլ ԲՀԿ-ականներ նստացույց և հացադուլ կարող են սկսել:

Կգտնենք ճիշտ, համարժեք քայլեր. Հակոբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելուց

“Բոլոր հարցերը կքննարկենք, ու ուզում եմ հավատացնել, որ կգտնենք ճիշտ, համարժեք քայլեր, որովհետև ոչ ստանդարտ վիճակում է գտնվում Հայաստանը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մանդատից զրկելու հնարավորությունից: Ըստ Հակոբյանի՝ ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այնպիսի հայտարարություններ չեն եղել, որոնց համարժեք կլիներ նախագահ Սերժ […]

Խաղաղության պետք է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով. Վրաստանի ԱԺ նախագահ

«Վրաստանը և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղության հարկավոր է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով»,-այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համակարծիք ենք այն հարցում, որ տարածաշրջանում պետք է լինեն բարեկամության […]

Սա երկու անձերի պայքար չէ. Հակոբյանը՝ Ծառուկյանից ու հանրահավաքից

«Իհարկե, այն, ինչ պետք է անենք ու ինչ ծրագիր ունենք, դրա մասին կխոսենք փետրվարի քսանին, դա չի նշանակում, որ ծրագիր չունենք, բայց նաև հասկանալի է, որ այդ ծրագիրը մշակման փուլում է, որովհետև արտահերթ, անսպասելի էին այս իրադարձությունները, և մեր ծրագիրը պետք է խմբագրվի, քանի որ չէինք սպասում, որ այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի իշխանությունների կողմից ոչ […]

Նա բաց է թողնում չսխալվելու իր վերջին հնարավորությունը. Ֆարմանյանը՝ Ծառուկյանից

“Ցավոք սրտի, իննսունական թվականներին ազգային շարժման և զարթոնքի արդյունքում ձևավորվեց նոր քաղաքական էլիտա, որը եկավ փոխարինելու խորհրդահայ քաղաքական էլիտային, և մենք ունեցանք շատ բարձր որակի քաղաքական էլիտա, հետո տարբեր պատճառներով պայմանավորված՝ մենք բոլորս ականատես եղանք, որ քաղաքական էլիտայի որակները գնալով ավելի սկսեցին զիջել իրենց դիրքերը”,-այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: […]

Դա էլ իր վախճանը պետք է ունենար /վիդեո/

“Ես կարծում եմ, երբ որ արդեն ուսումնասիրությունները կավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք կզեկուցեն, այնուհետև ես կասեմ”,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ պատասխանելով հարցին`  ինչպես են անհարգելի դառնալու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայութուններն ԱԺ նիստերից, եթե մինչև հիմա դրանք հարգելի են եղել:   Նշենք, որ ՀՀԿ […]

”Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը՛՛/վիդեո/

 ’’Քաղաքացիական անհնազանդության թիկունքում կանգնած է մարտի 1-ը’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի անունից տարածված հայտարարությանը, որտեղ քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեց: Տեր-Գուլանյանի կարծիքով`այսօր մեր առաջ ծառացած հիմնական և գլխավոր մտահոգությունը Հայաստանի հանրապետության ներքին կյանքն է և մեր ժողովրդի ամբողջականությունը: Տեր-Գուլանյանը ծանոթացել է եւ ՀՀ նախագահի ելույթին, եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի