31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եռյակից դեռ չեն պատասխանել

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն օրերս կրկին հանդես էր եկել եռյակին ուղղված իր առաջարկներով: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ եռյակի կողմից դեռևս արձագանքներ չի ստացել իր առաջարկների վերաբերյալ՝ ոչ հրապարակային, և ոչ էլ մասնավոր ինչ-որ ձևով:  Նշենք, որ այս առաջարկները Փոստանջյանն արել էր դեռևս հոկտեմբերի 15-ին: Առաջարկները սրանք էին՝ 1. “Ժառանգություն”, “Հայ ազգային […]

Ընտրություններ

Մինչ Երեւանում ներքաղաքական կրքերը նոր եռման աստիճան են խոստանում հանրային մասնակցության կոնկրետ ձեւի` միտինգների, անհնազանդության կոչերի միջոցով, մայրաքաղաքցից դուրս ընտրական պրոցեսներ են տեղի ունենում: Մարտի 15-ին Կոտայքի մարզի երեք համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Փետրվարի 13-ին ավարտվել են առաջադրումները: Մարզի Աղավնաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 հոգի. անկուսակցական Ռոմեր Ալեքսանյանը, “հանրապետական”, համայնքի ղեկավարի […]

Ովքեր են ուղղորդում Ծառուկյանին /վիդեո/

“Այսօր այլընտրանք հայտարարած քաղաքական ուժի առաջնորդի ոչ ինքնուրույնությունն օգտագործում են,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանը: -Այսօր ինքը չի որոշում, և ուզում են իրենց վաղեմի, դեռ կարոտախտ ունենալու ցանկություններն իրագործել կամ իրենց չարությունը շատ ակտիվ արտահայտել”: Ում նկատի ունի Բաղդասարյանը: Իր բոլոր խորհրդատուներին, ասաց:  Արձագանքելով “եռյակի” տեսակետին, թե ՀՀԿ-ն է սրել իրավիճակը […]

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը մտադիր է մեկնել Ադրբեջան, հայտնում է АПА-ն: Ակնկալվում է, որ այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ ԼՂ հակամարտության հարցը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

No comment. Իշխան Զաքարյան /ֆոտո/

Ազգային ժողովի նախորդ քառօրյային Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում էր: Քննարկվում էր ՎՊ հաշվետվությունը, և պատգամավորները պահանջում էին, որ ՎՊ նախագահն այն ներկայացնի ու պատասխանի իրենց հարցերին, սակայն Ի. Զաքարյանն արձակուրդում էր:  Ըստ մամուլի՝ նա այդ ընթացքում Ղարաբաղում էր: Այսօր Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ՎՊ նախագահն արդեն վերադարձել է արձակուրդից, նա Վիկտոր Դալլաքյանի հետ […]

Եվս մեկը հրաժարվեց

“Բարգավաճ Հայաստան” խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Կարո Կարապետյանը, մասնավորապես նշելով. “Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության […]

Ծառուկյանից հետո կարող են հեշտ ազատվել. Վ. Բաղդասարյան /վիդեո/

“Օրակարգին դեռևս ծանոթ չեմ իրենց հանրահավաքի, բայց եթե նախորդ հանրահավաքների նման պետք է լինի, ինձ բավականին անհանգստացնում է իրենց ճակատագիրը, թե ինչ օրակարգով են մտնում և ինչ պետք է ասեն այդ հավաքված մարդկանց”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ սպասումներ կան ՀՀԿ-ում եռյակի՝ փետրվարի 20-ին […]

Քոչարյանը խոսեց

Ռոբերտ Քոչարյանին պատկանող կայքը` “2rd.am“-ը հարցազրույց է հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Պարոն նախագահ, բնականաբար, այսօր պետք է խնդրենք անդրադառնալ վերջին ներքաղաքական իրադարձություններին: Մասնավորապես՝ ՀՀԿ Խորհրդի հայտնի նիստին, որի թիրախը ԲՀԿ-ն էր, ընդդիմադիր դաշտի ամենախոշոր, ազդեցիկ և դրա հետ մեկտեղ, մինչև փետրվարի 12-ը՝ ոչ արմատական կուսակցությունը: Կուսակցություն, որն իշխանությունների հետ մշտական շփումների մեջ […]

Որ չկրկնվի մարտի 1-ը. պահանջում են արտահերթ ընտրություններ

՛՛Ժողովրդավարական Հայրենիք՛՛ կուսակցությունը  փետրվարի  16-ի  քաղաքական խորհրդի նիստում,  քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և  հայ-ադրբեջանական  սահմանում  օրեցօր աճող  լարվածությունը,  իր մտահոգությունն է արտահայտում  և  անթույլատրելի է համարում  վարչախմբի վերարտադրության  նպատակով  նախաձեռնած  ՛՛առճակատումը՛՛ , որը  մեծ  հավանականություն ունի  կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով: Հաշվի առնելով վերոշարադրյալը` ՛՛Ժողովրդավարական Հայրենիք՛՛ կուսակցությունը  դիմում […]

Ո՞ւմ էր ձեռնտու ապրիլի 24-ից առաջ նման իրավիճակը /վիդեո/

Ում էր ձեռնտու ապրիլի 24-ից առաջ ներքաղաքական նման իրավիճակը հարցադրումը երկար մտորելու տեղիք չի տալիս: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի դիտարկմամբ` ապրիլի 24-ից առաջ բոլորս էլ մաքրվելու կարիք ունենք, մանավանդ, որ երկրի նախագահը մի քանի անգամ կրկնեց, որ Ծառուկյանի հարցում ինքն է մեղավոր: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի