12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմության առաջնորդը սպանվել է Ստամբուլում. նրա ընտանիքին թունավորել են /ֆոտո, վիդեո/

Այս գիշեր Ստամբուլում գնդակահարել են Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Կուվատովին, հայտնում է Интерфакс-ը:

Սպանությունը տեղի է ունեցել Ֆաթիհ թաղամասում, երբ Կուվատովը կնոջ և երեխաների հետ գնալիս է եղել հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին անհայտ անձը մոտեցել է ընդդիմադիր գործչին և կրակել նրա գլխին։

Ավելի ուշ պարզվել է, որ սպանված քաղաքական գործչի ընտանիքի անդամներին թունավորել են: Նրանց է այցելել մի ծանոթ, ում գնալուց հետո ամբողջ ընտանիքն իրեն վատ է զգացել։ Կինն ու երեխաները թունավորվել են:

Ոստիկանության տվյալներով՝ սպանությունից առաջ նրանց այցելած տղամարդը` Սուլեյման անունով, ձերբակալվել է. հնարավոր է՝ նա թունավորել է Կուվատովների տան ուտելիքը։

Հայտնի է նաեւ, որ վերջին տարիներին Կուվատովն ակտիվ քննադատում էր Տաջիկստանի նախագահին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ