01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանին ձեռնտու է /վիդեո/

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոսկովյան այցը, որը ԲՀԿ առաջնորդի Կրեմլից “դաբրո” բերելու նախաձեռնությունն էր, ձախողվեց, ու դա կապ ունի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետ: Այսպես կարծում է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:  Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկինում Ռուսաստանին ձեռնտու էր, որ հետխորհրդային երկրները լինեն քրեաօլիգարխիկ, սակայն հիմա ոչ: “Հիմա Ռուսաստանին ձեռնտու է, որ լինի իշխանություն, […]

Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա. Հ. Նաղդալյան

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ. -ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել: -Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: […]

“Այդ ելույթը շանտաժ էր”

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով` այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ  իրավիճակը բավական լուրջ է, քանի որ երկրորդ քաղաքական ուժը, ըստ էության, ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի ողջ գիտակցումը թողնում է կուսակցությունից դուրս: “ՀՀԿ խորհրդի նիստում նախագայի ելույթը մտահոգության նպատակ ուներ: Երբ իրենց համաժողովում Ծառուկյանը հանդես եկավ […]

Գերմանիայի “Ձախերի կուսակցությունը” Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան

Գերմանիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ձախերի կուսակցությունը» (Die Linke) «Մերօրյա Գերմանիայի և Հայաստանի հարաբերությունները. հիշել հայերի ու սիրիացիների ցեղասպանությունները» անվամբ միջնորդություն է ներկայացրել դաշնային հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` նշյալ միջնորդագիրը ստորագրել են «Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Գրեգոր Գիսին, պատգամավորներ Ուլլա Յելփքեն, Վոլֆգանգ Հերքեն, Սեվիմ Դաղդելեն, Անդրեյ Հունկոն, […]

Դրականն ու բացասականը /վիդեո/

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ԵԱՏՄ-ի անդամակցության հետևանքներին Հայաստանի համար: Նախ, ըստ տնտեսագետի դրականը կարող է լինել այն, որ ՀՀ-ում զբոսաշրջությունը միգուցե զարգանա՝ ի հաշիվ ՌԴ քաղաքացիների: «Քանի որ սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի նկատմամբ, ու նրանց քիչ մատչելի են եվրոպական շուկաները, հնարավոր է, որ օգուտ տա սա մեզ, ու մենք ունենանք զբոսաշրջության […]

Սահակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի օգնական

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին նշանակել է իր արտահաստիքային օգնականի պաշտոնում, գրում է РИА Новости-ն: Դեռեւս ոչ վաղ անցյալում մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ուկրաինայի նոր իշխանական տարբեր կառույցներում Սահակաշվիլիին պաշտոններ են առաջարկվում, սակայն վերջինը չի ընդունում դրանք:

Հայտարարեցին

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հանդես է եկել ընդարձակ ելույթով, որի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում։ Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն […]

“Նշանակություն չունի, թե ով է, խփելու ենք …”. Ծառուկյանը` Վանոյի հետեւից /վիդեո/

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում հիշում է այն դեպքերը, երբ Ազգային ժողովում պատգամավորներին զրկել են մանդատից: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության ղեկավարին մանդատից զրկելու մասին խոսեց ՀՀԿ խորհրդի նիստին: Նման դեպք, Արշակյանի հղմամբ` եղել է ՀՀՇ դեմքերից Վանո Սիրադեղյանի հետ: “Վանո Սիրադեղյանի դեպքում սիմվոլիկ մի բան կար: Վանո Սիրադեղյանը միայն Ներքին […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում Նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և այլ […]

Ինչու Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց

“Պատճառների վերաբերյալ հենց ելույթի մեջ էլ գրված էր: Բացի այդ, “Հանրապետական” կուսակցության ներկայացուցիչներն էլ արտահայտվեցին դրա մասին, որ դա պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթով: Ավելի ճիշտ, կարելի է ասել` վերջին մի քանի ելույթներով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու հիմա նախագահ Սերժ Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի