Տեր-Պետրոսյանի ու Ծառուկյանի միջև կամուրջն այրվում է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ը ձևավորվել է երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի «ստվերը քաղաքականությունում պահելու» համար, սակայն վերջին իրադարձություններից ու վաղվա համագումարից հետո դժվար թե կարողանա այդ գործառույթը կատարել: «ԲՀԿ-ի հիմնական դերակատարները, չհաշվենք նախագահին, մի մասը կգնա ՀՀԿ-, կհամալրի ՀՀԿ-ի շարքերը, բայց ԲՀԿ-ի գործը Ռոբերտ Քոչարյանի համար ստվեր պահելն էր, այս իմաստով ԲՀԿ-ն արդեն չի կարողանա այդ ֆունկցիան կատարել: Բավարար չի լինի իր կարողությունը այդպիսի ֆունկցիա պահելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Խառատյանի՝ հաջորդ դերը առաջին և երկրորդ նախագահների միջև կապ պահելն էր, ինչը ևս այլևս չի հաջողվի: «ԲՀԿ-ն միևնույն ժամանակ կամուրջ էր Տեր-պետրոսյանի ու Քոչարյանի միջև, այս ֆունկցիան ևս առաջիկայում ԲՀԿ-ը չի կատարի: Առկա, այսպես կոչված «ակտիվ ընդդիմութան» հետ խաղերով իշխանության համար այլընտրանքի կամ Հայաստանի ժողովրդավարության պատկերի ձևավորման դեր կատարելն էր նաև ԲՀԿ-ի դերը, որը եռյակի ֆորմատով էր, սա ևս չի կատարվի:
Ի՞նչ կմնա ԲՀԿ-ից, սա ՀՀԿ-ից է ավելի շատ կախված: ԲՀԿ-ականները վարժվել ու այնքան են կրկնում ՀՀԿ-ին, որ ԲՀԿ-ի ճակատագիրը կախված է ՀՀԿ-ից, քան ԲՀԿ-ի՝ այլ մոբիլիզացիոն հնարավորություններից»,-եզրափակեց նա: