03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա խաբկանք է, որ ստեղծվել է 1992 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք»/վիդեո/

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ այսօր ներկայացվող ազգային զինանշանը պետք է փոխել: Նրա  խոսքով` ներկայիս գերբը 1918 թվականին Հակոբ Կոջոյանի և Ալեքսանդր Թամանյանի ստեղծած գերբի աղավաղված տարբերակն է. «Սա խաբկանք է, որ ստեղծվել է 1992 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք: Իրական զինանշանի վրա առյուծի երախը բաց է, […]

«Որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական են, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման համար:  «Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին 100-րդ տարելիցին ընդառաջ նման բանաձև ընդունելու կապակցությամբ: Բանաձևում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին, որտեղ հստակ նշված է ցեղասպանության և հայրենազրկում եզրույթները: Կոչ է […]

«Թող իրար հետ մի քիչ շախմատ խաղան, զբաղվեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան նվազի»

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետարքրքրվեց, թե արդյոք պաշտոնաթող նախագահին տրամադրվող բնակարանը կարո՞ղ է ժառանգների կողմից օգտագործվել և փոխանցվել հաջորդ սերունդներին և նկատեց. «Քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հարցը, թող իրար հետ մի […]

«Այս միջոցո՞վ են ուզում Ռոբերտ Քոչարյանին ուղարկել թոշակի». Զ. Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին »ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե նման չափի կենսաթոշակ սահմանելու համար արդյոք հաշվի առել են, թե նրանք այդ գումարի կարիքն ունեն, թե ոչ: «Որքան գիտեմ՝ բարեկեցիկ են […]

ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով: Նախագծի հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ […]

Ռուստամ Գասպարյանը լքեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:  Նշենք, որ այսօր պատգամավորը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել՝ կլքի կուսակցությունը, թե ոչ, սակայն մինչև ԲՀԿ համագումարը կկայացնի որոշումը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ավելի վաղ ասել էր, որ Գասպարյանից նման մտադրության մասին չի լսել: 

«Վաղ, թե ուշ մենք պետք է գանք այդ խնդրին». ՀՀԿ

 «Կառավարությունն իրավիճակային լուծման է գնացել՝ ընտրելով ընդհանրական տարբերակը: Վերջնական արդյունքում եղավ այն տարբերակը, որը մենք համարում ենք իրավիճակային կարգավորում»,-այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի քննարկմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ իրենք ամեն դեպքում կարևորում են փաստաթղթաշրջանառությունը: «Սա այլընտրանքային տարբերակն է, բայց վաղ թե ուշ մենք պետք է գանք […]

«Իշխանությունները պետք է խոստովանեն»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ նշեց, որ իրենց առաջարկները սկզբունքորեն ընդունվել են, սակայն կա մի մեծ «բայց»: «Սկզբունքը ընդունել եք, բայց չփաստաթղթավորման ծավալի համար սահմանել եք 5 տոկոս շրջանառության հարկ, ինչը նշանակում է, որ կլինեն ձեռնարկատերեր, որոնք կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում»,- նկատեց Զուրաբյանը` հավելելով, […]

Մեկ հիմնական ու կարևոր հարց ունի կառավարությունը. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը համարվում է «բազմաչարչար»: «Բազմաչարչար է և օրինագիծը, որը բազմաթիվ կքերի, բողոքների տեղիք տվեց, և բազմաչարչար է նաև այն խավը՝ ՓՄՁ ներկայացուցիչներն, ովքեր պայքարեցին նախագծի նախնական տարբերակի դեմ»,-այսօր Աժ նիստի ժամանակ ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ այսօր հայաստանյան պայմաններում ամենախոցելի խավը փոքր ու […]

Կառավարությունն ուզում է նոր հեծանիվ հայտնաբերել

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի, ցույց է տալիս, որ կառավարությունը ցանկություն ունի ստվերի դեմ պայքարել, սակայն նա համարում է, որ այս նախագիծը թերի է, քանի որ անհասկանալի է, թե նախագիծն ինչ նպատակ է հետապնդում: Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ընտրության հնարավորություն են տալիս, որ եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի