12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Վաղ, թե ուշ մենք պետք է գանք այդ խնդրին». ՀՀԿ

 «Կառավարությունն իրավիճակային լուծման է գնացել՝ ընտրելով ընդհանրական տարբերակը: Վերջնական արդյունքում եղավ այն տարբերակը, որը մենք համարում ենք իրավիճակային կարգավորում»,-այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի քննարկմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ իրենք ամեն դեպքում կարևորում են փաստաթղթաշրջանառությունը: «Սա այլընտրանքային տարբերակն է, բայց վաղ թե ուշ մենք պետք է գանք այդ խնդրին»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավորը ևս սխալ է համարում, որ օրենք են ընդունում և ապա արագ փոխում, ինչը տնտեսվարողների համար անընդունելի է: «Հիմա օրենքն ընդունելուց հետո պետք է մի նոր օրենք լինի, որ երեք տարի այս օրենքը փոխել պետք չէ»,-ասաց նա և ապա անդրադաձավ ՓՄՁ-ների փակման խնդրին: «Այստեղ խոսք գնաց, թե անընդհատ փակվում են ՓՄՁ-ները, սա մի մոդայիկ երևույթ է դարձել, որ մեր աշխատողներն անընդհատ փակում են իրենց ընկերությունը և նորն են բացում: Դուք միայն փակման մասին եք ասում, բացման մասին չեք խոսում, չեք ասում, որ 70%-ը անվանափոխվում են»,-ասաց նա և Լոռու մարզի օրինակը բերեց, թե հետաքրքրվել է և պարզել, որ փակվողների և բացվողների տարբերությունն այդքան էլ մեծ չէ:

«Ողջունում ենք կառավարության այս քայլը, որն իրավիճակային է, հետագայում նորից պետք է անդրադառնանք այս խնդրին, երկու, երեք տարի հետո, դա մենք պետք է հասնենք, որ թե փոքրի, թե միջին և թե մեծի ամբողջ շրջանառությունը հստակ ֆիքսենք»,-ասաց նա և հայտնեց, որ ՀՀԿ-ը կողմ է քվեարկելու: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ