16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Թող իրար հետ մի քիչ շախմատ խաղան, զբաղվեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան նվազի»

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետարքրքրվեց, թե արդյոք պաշտոնաթող նախագահին տրամադրվող բնակարանը կարո՞ղ է ժառանգների կողմից օգտագործվել և փոխանցվել հաջորդ սերունդներին և նկատեց. «Քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հարցը, թող իրար հետ մի քիչ շախմատ խաղան, զբաղվեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան մի քիչ նվազի պաշտոնաթող նախագանների մոտ»,-ժպիտով ասաց նա:

Մինասյանի այս առաջարկությունը մեծ ոգևորություն առաջացրեց խորհրդարանում, և լսելի եղավ պատգամավորների ծիծաղի ձայները: Մինասյանը խոսեց նաև ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի մտահոգության մասին՝ կապված այն հարցի հետ, որ եթե սահմանադրական փոփոխություններ լինեն, ով է լինելու երկրի առաջին դեմքը.

«Նախագահի պաշտոնը պահպանվում է, պարզապես առաջնային մանդատով չի օժտվում, այլ երկրորդային, բայց ինստիտուտը պահպանվում է»,-ասաց Մինասյանը: «Դուք երևի հյուր էլ կուզեք գնաք, հա՞ պարոն Մինասյան, շախմատ խաղալու»,-տեղից հեգնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մինասյանն առաջարկեց նաև օրենքի անվան մեջ փոփոխություն կատարել, քանի որ ըստ էության սա կենսաթոշակ չէ, քանի որ պաշտոնաթող նախագահը կենսաթոշակ ստանալու համար դիմում չի գրում:

«Օրենքն ամրագում է հատուկ կենսաթոշակ՝ սահմանված այլ կենսաթոշակների հետ համեմատած»,-մանրամասնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և շարունակեց. «Գործող օրենքը ամրագրում է, որ սեփականության իրավունքով է տրամադրվում գրասենյակը, ստացվում է, որ կահավորված գրասենյակն ու տրանսպորտը ցմահ են տրամադրվում, բայց եթե անհրաժեշտություն կա լրացուցիչ կարգավորումների, պատրաստ ենք քննարկել»,-պատասխանեց Ասատրյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ