05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Լավ ընկեր է, լավ մարդ, ուղղակի … »

«Ես ողջունում եմ Նաիրա Զոհրաբյանին, որովհետև ունեմ անձնական հարգանք նրա նկատմամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Հիշեցնենք, քիչ առաջ ավարտված ԲՀԿ-ի համագումարում Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է կուսակցության նախագահ, և նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն այլևս ընդդիմություն է: 

Ըստ Ախոյանի՝ դա ԲՀԿ-ի որոշումն է. «Իրենք գիտեն, ես ոչինչ չեմ կարող ասել»: Հարցին, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ը, նա պատասխանեց. «Կաշխատեն, կերևա, կտեսնենք: Այսօր մարդիկ, ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունն ավելի խելացի է, քան մենք պատկերացնում ենք, և ես համոզված եմ, որ անպայման կտա հանրությունն իր գնահատականը»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ հեռանալ քաղաքականությունից, Ախոյանը շեշտեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, իր որոշելիքն է: Ինքը կերպար է, շատ լավ անձնավորություն է, լավ ընկեր է, լավ մարդ, ուղղակի քաղաքականությունը մեկ այլ բան է. եթե որոշել է այդպես, ուրեմն նպատակահարմար է գտել այդպես, որն իրեն ավելի հարմար է երևի, իր որոշումն է»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ