17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ստուգումների մահակը` ՓՄՁ-ների գլխին»…ԲՀԿ-ն աջակցեց իշխանությանը

Կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության: Նախքան քվեարկությունը վարման կարգով խոսեցին պատգամավորները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ երեք հիմնական առաջարկներ են ունեցել, որոնցից երկուսն ու կեսն ընդունվել են: «Սկզբունքորեն համարում ենք, որ մեր առաջարկներն ընդունվել են: Մեր գործընկերները հանդիպել են ՓՄՁ-ների հետ, ու կարծես թե կա որոշակի կոնսենսուս»,-նշեց նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ը կողմ է քվեարկելու: Խմբակցության քարտուղա Նաիրա Զոհրաբյանը հավելեց, եր երեկ հանդիպել են ՓՄՁ տարբեր ներկայացուցիչների հետ, «և իրենք մեզ հորդորել են կողմ քվեարկել, մենք իրենց հորդորով ենք կողմ քվեարկում»:

ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արձանագրեց, որ կառավարության կողմից բերվել է բավական ճկուն մի տարբերակ, բայց չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի համար, որը նախատեսում է հարկային դրույքաչափի բարձրացում:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նկատեց, որ ողջունելի է, որ այս օրենքը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Պատգամավորը նշեց, որ դեմ է քվեարկելու:

ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը շեշտեց, որ նախարարն էլ է համաձայնել, որ նախաձեռնությունը մի քայլ առաջ է, սակայն իրենք առաջարկում էին կանգ առնել ոչ թե հինգ տոկոս շեմի, այլ 3.5%-ի վրա: «Մենք հանդիպել ենք ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ, ու իրենք մտահոգություն ունեն, որ լինելու են ստուգումներ: Այս մտահոգությունից ելնելով՝ մենք քվեարկելու ենք ձեռնպահ: Ստուգումների մահակը ՓՄՁ-ների գլխին թողնում ենք առկախված»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, որ այս օրենքով պետք է պայքար լինի կոռուպցիայի ու ստվերի դեմ:

ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն էլ է հանդիպել ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ու հարցրեց, թե արդյոք հաշվապահական հարցերը ճիշտ են լուծվել, միաժամանակ ասաց՝ կողմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հորդորեց քննարկման փոխարեն քվեարկության դնել: «Մարդկանց խոսքի ազատությունից չի կարելի զրկել »,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց զերծ մնալ քաղաքական շահարկումներից ու նշեց, որ այս նախագծով պայքար է ընթանում հենց ստվերի դեմ: «Սա կատարվում է ՓՄՁ-ների սրտով ու բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ: Ես չգիտեմ՝ դուք ինչին եք դեմ: ՀՀԿ-ը կողմ է քվեարկելու»: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքովելյանի խոսքով՝ օրենքում կա դրական առաջաընթաց, ու պետք է կողմ քվեարկել:

Ի վերջո կազմակերպվեց քվեարկություն, նախագիծն ընդունվեց 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ արդյունքով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ