02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կարելի է այս նախագծով ինչ-որ կարգի բոնուսներ նախատեսել այդ անձանց. Ֆարմանյանի ակնարկը

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե քաղաքական, նույնիսկ սուր տարաձայնությունները պաշտոնաթող նախագահների միջև երբեք չպետք է ստվերեն պատմական այն դերակատրությունը, որ նրանք ունեցել են:

«Ես բացարձակ չեմ խոսում անձերի մասին, ինչպիսին էլ լինի նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը, թեև ոչ ամբողջությամբ, բայց նման նախագծերն իրենց մեջ պարունակում են պետականության հասունության ձև»,-ասաց նա:  ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ սիմվոլիկ նախաձեռնության տեսքով է ասում, որ եթե կա նախադեպ, ապա օրենքով սահմանվի, որ եթե նախագահները այդ կենսաթոշակից հրաժարվում են, ապա նշվի, թե ինչի վրա են այդ գումարներն ուղղում:

«Դե ֆակտո ես ենթադրում եմ, որ եթե այդ գումարներն ուղղում են բարեգործական նպատակներով, հրաժարվելու դեպքում միջոցները թեկուզ փոքր ինչ նպատակներով են ուղղվում, թեկուզ փոքրիկ մասնավոր խնդրի լուծմանը»,-ասաց նա: Պատգամավորը նկատեց, թե հարցադրման ժամանակ ինքն այդքան է կատակ չէր անում, երբ ասում էր, որ կան հարգված քաղաքական գործիչներ, որոնք վստահ են, որ ընտրվել են, բայց չեն պաշտոնավորել, կարելի է այս նախագծով ինչ-որ կարգի բոնուսներ նախատեսել այդ անձանց:

ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Է. Շարմազանովը նշեց, թե այդ դեպքում չի բացառվում, որ կհայտնվեն մարդիկ, ովքեր կհայտարարեն, թե ընտրվել են:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ