29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի դեռ Ղարաբաղի հարցում քայլեր չեն արվել, սահմանը չի կարող բացվել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելիս օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, հայտնում է  Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «haberler.com»-ին հղումով:

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի կողմից որևէ նախաձռենություն կլինի հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում է, կամ հնարավո՞ր է խոսք լինել հայ-թուրքական սահմանի բացման մասին:

Էրդողանն ի պատասխան ասել է. «Մեր պայմանը հետևյալն է. քանի դեռ Ղարաբաղի հարցում որևէ քայլ չի կատարվել, սահմանը չի կարող բացվել: Պուտինի, Օլանդի և Օբամայի հետ մեր զրույցների ժամանակ նրանք ասում էին. «Հետաքրքրվել ենք ու էլի կհետաքրքրվենք այդ հարցով»: Սակայն որևէ արդյունք չկա»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ