16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Նեմցովի ուկրաինուհի ընկերուհին անհետացե՞լ է /ֆոտո/

Մոսկվայում Ուկրաինայի հյուպատոս Գենադի Բրեսկալենկոն հայտնել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում Ուկրաինայի քաղաքացուհի Աննա Դուրիցկայան, ով եղել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հետ վերջինի սպանության պահին:

Հյուպատոսը նշել է, որ ցանկացել է հանդիպել 23-ամյա Աննայի հետ, սակայն դա նրան չի հաջողվել:

«Քանի որ Դուրիցկայան գործով իբրեւ վկա է հանդես գալիս, նա հանգիստ կարող էր վերադառնալ հայրենիք` Կիեւ»,- ասել է գործիչը «Радио Свобода»-ին:

Այն մասին, որ Դուրիցկայայի գտնվելու վայրն անհայտ է, նշել է նաեւ ուկրաինացի պատգամավոր Օստապ Սեմերակը: Նա ասել է, որ աղջիկը պարբերաբար հարազատների հետ կապ էր հաստատում, սակայն վերջին օրերին նրանից լուր չկա:

Նշենք, որ Նեմցովի սպանությունից հետո վարկած սկսեց պտտվել, որ սպանությունը կապված է 23-ամյա մոդել Դուրիցկայայի հետ նրա ունեցած սիրավեպի հետ: Խոսվեց այն մասին, որ մոդելը հղի է եղել Նեմցովից, սակայն վերջինը նրան ստիպել է ազատվել երեխայից: Այն, որ Աննան Նեմցովից իսկապես հղի է եղել, հաստատել է աղջկա մայրը` Իննան: Նա հայտարարել է, որ ինքը սկզբում դեմ է եղել դստեր եւ Նեմցովի հարաբերություններին, սակայն հետո փոխել է կարծիքը:

«Աննան երեխայի էր սպասում Նեմցովից եւ պատրաստվում էր ազատվել երեխայից»,- ասել է մոդելի մայրը, հայտնում է LifeNews-ը: Նա ասել է նաեւ, որ դուստրն ամսվա մեջ մի քանի անգամ Մոսկվա է գնալիս եղել, այս անգամ էլ Մոսկվա էր եկել սպանության նախորդ օրը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ