18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Խայտառակ բան է»

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ շատ պատգամավորների առաջարկներ ընդունվել են:

«Շատ առաջարկներ կան, որ երկար ժամանակ հնչեցվում էին, ընդունվել են, և այս առումով երբ ենք սա անում. ցույցեր արվեց, բողոքի ակցիաներ արվեցին, հետո բերեցին, հետաձգեցին, հնարավո՞ր չէր այս փոփոխություններն անել առաջին փաթեթի ընթերցման ժամանակ, բնականաբար հնարավոր էր: Կարելի՞ էր քննարկել բոլորի հետ, իհարկե, կարելի էր»,-ասաց պատգամավորը:

Մարուքյանը նկատեց, որ արդեն սովորություն է դարձել, բերվում է օրենքը, վատ «պլանկա» է սահմանվում, ապա բողոքի ակցիայի ժամանակ այդ պլանկան իջնում է: «Բա մարդիկ ո՞նց պլանավորեն իրենց կյանքը, տնտեսվարողները ո՞նց կարողանան կանխատեսել վաղվա օրը, փող ունեցողը որ մտածում է ինչ-որ գործի մեջ ներդել այդ փողը, չի անում, որովհետև չգիտի, թե ինչ է լինելու վաղը:

Իմ հիմնական կոչը կառավարությանն այն է, որ մենք հիմնականում այս բնագավառի օրենքներն այդքան հաճախ չփոխենք, սա խայտառակ բան է, սա թե օտարերկյա ներդրողների, թե ՓՄՁ-ների մասին եմ ասում մեծ հաշվով»,-շեշտեց պատգամավորը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ