18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նիստից 5 րոպե առաջ զանգում, ասում են՝ նիստ կա. «Շահութարկի մասին» օրենքի շուրջ

«Շահութարկի մասին օրենքի» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այն կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ է.

«Կոչ եմ անում վերանայել այն»,-ասաց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «ԲՀԿ-ն խիստ հարգելի պատճառներով չի հասցրել անդրադառնալ այս օրենքի այս նախագծին, ուստի մենք ձեռնպահ կքվեարկենք»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ հասկանալի չէ, թե այս պահին որ նախագիծն է քվեարկության դրվում, քանի որ վերջին նիստում երեք նախագիծ են քննարկել.

«Հիմա միավորվե՞լ են, ո՞ր տարբերակով ենք քվեարկում, այս հարցերի պատասխանը չունենք. հում, չեփված օրենքի նախագիծ է, քվեարկության ենթակա չէ»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց` քննարկումներ այդպես էլ չեղան նախագծի վերաբերյալ.

«Նիստից հինգ րոպե առաջ զանգում, ասում են՝ նիստ կա, չէ՞ որ ասեցիք հետաձգենք քվեարկությունը մեկ շաբաթ, որ քննարկենք»,-ասաց Բագրատյանը՝ համոզմունք հայտնելով, որ ողջ եկամտահարկի հայտարարագրման դեպքում շահութահարկի կարիք էլ չի լինի:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց՝ հեգնելով, որ այսուհետ քննարկումների գրաֆիկներն այնպես կկազմեն, որ Բագրատյանին հարմար լինի: «ՀՀԿ-ն մնում է իր կարծիքին, որ սա զարկ է տալիս մեր արտահանմանը»,-ասաց նա:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ այս նախագծով կմոնոպոլիզացվի ողջ երկրի արտահանումը: ՕԵԿ պատգամավորի հետ համակարծիք էր անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն, ով առաջարկեց դեմ քվեարկել: Նախագիծը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Նշենք, որ նախագծով առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս շահութահարկ, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում եկամուտ ստանալու իրավունք չեն ունենա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ