11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դինքի սպանությունը կազմակերպված գործ է. Էրդողանը փոխել է կարծիքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անցյալ տարվա հուլիսին հայտարարել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպության գործ չէ, այլ անհատական, նախօրեին հայտարարել է, որ սպանությունը կանխամտածված է եղել`ակնարկելով գյուլենական համայնքին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` T24-ին հղումով:

2014-ի հուլիսին Թուրքիայի ԶՈՒ նախկին շտաբի պետ Իլքեր Բաշբուղն ասել էր, որ եթե Դինքի սպանությունը բացահայտվի, ապա «զուգահեռ կառույցի» (գյուլենական համայնք) մասին շատ մանրամասներ ի հայտ կգան: Էրդողանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը այդ դեպքերի հետ (կոռուպցիոն սկանդալ) կապելը կնշանակի փոքրացնել դրանց մասշտաբները. Դինքի դատավարությունը անձնական է:
Սակայն նախօրեին Էրդողանը, պատասխանելով հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի ձերբակալության մասին հարցին, ասել է. «Այդ սպանությունը կանխամտածված է: Պաշտոնական անփութության հետ կապ չունի: Այս հարցը ավելի պարզ կդառնա, երբ պարզվի, թե դրա հետքերը ուր են տանում»:

Նշենք, որ Աքյուրեքը դասվում է այն նախկին բարձրաստիճան ոստիկանների շարքին, ովքեր հարում են գյուլենական համայնքին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ