15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Անիմաստ է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի կարծում, որ «Մարտի մեկի» նկատմամբ զգայուն վերաբերմունքը մարել է կամ նվազել, և դրանով էր պայմանավորված մարտի մեկին  ՀԱԿ-ի հանրահավաքի ու երթի սակավաթվությունը:

«Ուղղակի հիմա ՀԱԿ-ի նկատմամբ է այդ վերաբերմունքի դրսևորումը: Հրապարակային հանդիպումը ՀԱԿ-ն էր հրավիրել, և սա վերաբերմունք է ՀԱԿ-ի նկատմամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խառատյանը:

«ՀԱԿ-ի ղեկավարին պակաս պատասխանատու չեն համարում «Մարտի մեկի» դեպքերի հետ կապված, և դա գնալով ավելի ու ավելի շատ է տարածվում»: Խառատյանի խոսքով՝ քաղաքական գրագիտութան հետ կապված Սերժ Սարգսյանի վերջին քաղաքական դասերից հետո ևս մեկ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ընդդիմության վերաբերյալ վերաբերմունքը հստակեցվեց.

«Օլիգարխների դեմ պայքարել օիլգարխի հետ, վարչախմբի դեմ պայքարել վարչախմբի հետ, սա վերջին հաշվով ստանում է համապատասխան ընկալում և վերաբերմունք, և մարդիկ արդեն իմաստը չեն տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանին ողջունելու հրապարակում և բռունցք բարձրացնելու՝ կրկնվող, երբեք իր գործունեությունը չվերլուծած, ինքն իրեն հաղթող նախագահի կեցվածքից երբևէ չփոխվող մարդու հավաքներին»,-եզչափակեց ազգագրագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ