26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԲՀԿ համագումարից` Ռուստամ Գասպարյան

ԲՀԿ համագումարը փակ է լինելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ փակ համագումարի նախադեպ դեռևս անցած տարի է եղել.

«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավականին լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց համագումարից հետո ես և իմ մի քանի գործընկերներ կպատասխանենք լրագրողների այն հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանելու կամ էլ եթե կունենանք պատասխան»:

Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ անդրադառնալ այն հարցին, թե համագումարի օրակարգում կա արդյոք ԲՀԿ նախագահի ընտրության հարցը :

«Համագումարի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ԲՀԿ քարտուղարը: Նա անդրադարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու հավանականությանը: «Ես զրուցել եմ Ռուստամ Գասպարյանի հետ, և նա նման որևէ մտադրության մասին ինձ չի ասել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ