11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամեն ինչում իշխանությունն է մեղավոր.Ազատ Արշակյան

«Քաղաքական դաշտին սնանկացած ասել չի կարելի, բայց հատկապես ընդդիմության առումով մտահոգիչ իրավիճակ է ձևավորվել: Քանի որ մեկը մյուսի հանդեպ արշավ են սկսել և փորձում են ցույց տալ թե ամեն մեկը ինքն է միակը: Մեզ իրոք կառուցողական ընդդիմություն է` պետք, որը փորձի իշխանության հետ աշխատել » ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նրա հետ համամիտ չէ, սակայն ԳՀ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ  Ազատ Արշակյանը:

 «Ես կարծում եմ, որ իշխանությունը ամեն ինչում մեղավոր է: Եթե մենք չունենք լիարժեք քաղաքական կյանք, այսինքն ընդդիմության անլիարժեքությունը արդեն փաստ է: Սրանում մեղավոր է իշխանությունը, որովհետև իշխանությունը չպետք է ցանկանա տեսնել ընդդիմությանը որպես գործիք», -նշեց  Արշակյանը:

Սուքիաս Ավետիսյանը նկատեց, որ իշխանությունը երբեք չի խեղճացրել ընդդիմությանը, այլ հնարավորություն է տվել արտահայտվելու իրենց ձևով:

«Ձեր գործնեության արդյունքում Հայաստանում քաղաքական ընդդիմությունը խեղճացած է: Ես դրանց կարող եմ ասել` խորտակված նավեր ու մակույկներ են Ձեր շուրջը: Ձեր հածանավը մեն-մենակ է մնացել: Ձեր հածանավը գետաղում լողում է ու շուրջը խորտակված նավեր են ու չխորտակվող նավապետեր, բացառությամբ ԲՀԿ-ի: ԲՀԿ- դեպքում էր, որ նավապետը հեռացավ, սակայն նավը մնաց, մնացած բոլոր դեպքերում նավապետն է մնում նավի խորտակվելուց հետ»,-ասաց Արշակյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ