13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի թիզ հող չվերադարձնելու սկզբունքով ո՞ւր ենք հասնելու. Ա. Միհրանյան (տեսանյութ)

 Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին ևս հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ այս հարցով դիմել է իր համակուրսեցուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Զենքի շուկան մեծ շուկա է, և կան շատ մասնակիցներ, և եթե դուք դրամ ունեք, կարող եք այն ամեն տեղից առնել: Հարցը […]

Կուլտուրան ցածր է /տեսանյութ/

«Առողջ հասարակության համար ընդդիմությունը անհրաժեշտ երևույթ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանը նկատում է, որ ցավոք Հայաստանում հաճախ ընդդիմությունը ուղղակի ընդդիմություն լինելու համար է ու ոչ թե գործի: «Ընդդիմություն լինելու կուլտուրան ցածր է»,-ընդգծում է Ռուբեն Աղուզումցյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եթե Ռուսաստանը պայթեց, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի վիճակը. շոկից դուրս են եկել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շուտով համագումար է անելու. այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը: «Մենք հիմա ձևաչափերն ենք որոշում, համագումարից հետո կբացենք կուսակցական գրասենյակներ, գոնե 13 ընտրատարածքում բացելու ենք»,-նշեց նա: Հարցին, թե արդեն հաջորդ ընտրություններին են պատրաստվում, նա պատասխանեց. «Ամեն ինչի՝ և մյուս ընտրություններին, և գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:   Մեծամտություն չլինի, ուղղակի […]

Կամ «կթու կովի» սինդրոմ, կամ Հայաստանը բոլորինն է,

Այսօր հանդիսավոր կերպով մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Ընդհանուր առմամբ՝ դա լավ փաստ է, որ կարող է վերջին տարիների ընթացքում ՀՀ-Սփյուռք ֆորմատում ճաքեր տված հարաբերությունների վերարժևորման համար լավ հնարավորություն դառնալ: Հենց այս առումով տրամաբանական ու սպասելի էր, որ համաժողովի ժամանակ ու նրա կուլիսներում պետք է սուր, քննադատողական և մտահոգություններ պարունակող հայտարարություններ հնչեցվեին: Մյուս կողմից մինչ օրս […]

Ամենակարեւոր առավելությունը

Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեով սկիզբ դրվելիք գործընթացը, բացի այլ խնդիրներից, լրացուցիչ և լրջագույն խոչընդոտ է ստեղծելու նաև դեպի Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգիստ իրանական ելքի համար: Բանն այն է, որ չնայած այդ մասին շատ չի խոսվում, սակայն Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ, որտեղից այն պետք է շարունակվի դեպի […]

Նոր պատերազմի վտանգ. Իրավունք

6 օրից՝ սեպտեմբերի 25-ին նախատեսվսւծ Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն, ինչպես եւ սպասվում էր, վերածվել է այնպիսի սուր աշխարհաքաղաքական խնդրի, որի համեմատությամբ անգամ Հյուսիսային Կոլեայի խնդիրն է խամրում։ Այն պարզ պատճառով, որ հյուսիսկորեակւսն իրավիճակի հետ կապված գոնե մեկ հանգամանքի հետ բոլորն են համաձայն. այն չի կա­րող պատերազմական ուղիով զարգանալ՝ չնայած ռազմականացված բոլոր հայտարարություններին եւ քայլերին։ Բայց […]

Տարածքների վերադա՞րձ. Ժողովուրդ

Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ Հւսյաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հան­դիպումը։ Մինչ այդ, սակայն, «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամա­նակ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ որոշակի մանրա­մասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանի խոսքերով Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդու­նում է ԼՂ խնդրի լուծման մասին եռանախագահների առաջարկները, ըստ որի՝ հիմնահարցը պետք […]

Քաղաքական մեսիջներ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքից. Ժամանակ

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի և նրա հարսնացուի՝ Լիլիթի հարսանեկան արարողությունը։ Հայաստանի հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է նրանց քավորը։ Պսակադրությունը կատարվել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում, այնուհետև խնջույքն ընթացել է մայրաքաղաքի ամենահեղինակավոր հաստատություններից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում։ Հարսանեկան խնջույքին մասնակցել է հայաստանյան ողջ էլիտան` նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն […]

Մեծ փոփոխություններ են սպասվում. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից եւ կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային եւ կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։ Ընդ որում՝ փոփոխություններ են սպասվում բոլոր ուղղություններում, բոլոր ոլորտներում: Նախարարների գրեթե կեսը փոխվելու է, փոփոխություններ կլինեն նաեւ շրջանային ղեկավարների կազմում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում փոխվելու են գյուղատնտեսության, կրթության, էկոնոմիկայի նախարարները, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ղեկավարները:  Օրվա այլ […]

Գյումրին խոպանչիների քաղաք չէ, ես դեմ եմ այդ ընկալմանը. պատգամավոր

Գյումրիում թիվ 1 խնդիրը աշխատավայրերի հարցն է. Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը: Նա նշեց, որ շատերը հիմա հանրապետության հայրաքաղաքն ընկալում են որպես արտերկում աշխատող տղամարդկանց քաղաք, սակայն դա այդպես չէ: «Ոչ, Գյումրին խոպանչիների քաղաք չէ, ես դեմ եմ այդ ընկալմանը: Բոլորն էլ գիտեն, որ Գյումրին եղել է ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի