21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասալիքներն էսօր մենք ենք դարձել. Միքայելյանը՝ բանակում չծառայածներին

«Ես առաջինն եմ արձագանքել «Սասնա ծռեր»-ի գործողություններին: Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռեր»-ի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:  Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախկին և ներկա պաշտոնյանների մեծ մասի որդիները չեն ծառայել բանակում՝ կամ հիվանդության պատճառով, […]

Օրը կգա բարին հետը. Շարմազանովը՝ վարչապետից (տեսանյութ)

2018 թվականին վարչապետը կլինի նա, ում կորոշի քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը. այսօր լրագրողների հետ զրուցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, իսկ այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: «Անկախ վարչապետի անձից դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, […]

Մեր քաղաքական երկխոսությունը կրում է դինամիկ բնույթ․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:  Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել: Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է […]

Մենք հեղափոխականներ չենք. Սասուն Միքայելյան

«Իմ էությամբ ես զինվոր եմ, պատրաստ եմ պայքարի, որ այս ժողովրդին այս իրավիճակին դուրս բերենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ընդդիմության միավորումից: Նա նշեց, որ մշտապես այս տարիների ընթացքում փորձեր են արվել, սակայն եթե չկա գաղափարական հենք, ապա դա անհաջողության է դատապարտված: «Մարդիկ կան, ովքեր ցանկանում են իրենց […]

Կարող է՝ վատ երազ է տեսել, չգիտեմ. Ս. Միքայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Հայաստանում թավշյա հեղափոխություն կլինի, անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիան»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Հարցին, թե հավանական համարում եք, որ 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, Միքայելյանը նշեց, թե հավանական է համարում: «Թավշյա հեղափոխություն անպայման պետք է լինի, բայց հիմքեր պետք է ստեղծվեն դրա համար, իսկ 2018 թվականին ես համոզված […]

Դարձյալ վտանգվա՞ծ. 168 Ժամ

Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, […]

Տագնապած. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած եւ այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները: Իսկ այդտեղ շատ հետաքրքիր անուններ կան, հիվանդության կամ այլ հիմքով բանակից ազատվել չկարողացողները […]

Ովքեր են հաջորդը. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին: Քանի որ մենք՝ հայերս, սրտից թույլ մարդիկ ենք եւ հատկապես գինովցած ժամանակ սիրում ենք բանակի ու զինվորի կենացը հոտնկայս խմել, ուստի երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանը բառացիորեն […]

Հրանտի համար, արդարության համար

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը. այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։ Դատարանի դիմաց հավաքված Դինքի ընկերներից Բյուլենթ Այդընը, ելույթ ունենալով  խմբի անունից, նշել է. «Այս դատական գործը սկսվել է 10 տարի առաջ՝ 2007թ.-ի հուլիսի 2-ին։ Բայց դեռ հանցագործության իրական մեղավորները արդարության […]

«Մեկ էլ միջնադարում էին հայ ժողովրդին նման հոգատար խորհուրդներ տալիս»

Ելք-ի ողջ աբսուրդն այն է, որ նրանք մի կողմից չեն դադարում կրկնել, թե «122.000 մարդ կողմ ա քվեարկել իրենց կողմից ներկայացված իշխանափախության ճանապարհային քարտեզին», իսկ մյուս կողմից՝ այդ միտքը տրամաբանորեն փորձում են զուգորդել նախկինում իրենց կողմից բազմիցս հնչեցված այն մտքի հետ, թե «քանի դեռ կոնկրետ-հստակ իշխանափոխության պլան չկա, փողոց դուրս գալը անիմաստ ա»: Նախ, հարգելիներս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի