08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա մեր պետության խայտառակությունն է. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Դատախազության» մասին օրենքի քննարկմանը խորհուրդ հարցրեց հարակից և հիմնական զեկուցողներին, թե ինչը պիտի փոխեն այս օրենքում, որպեսզի դատախազությունն ի վերջո հանցագործությունների դեմ պայքարի, ոչ թե հակառակը: «Հանրության մեջ դատախազությունն ընկալվում է որպես հանցագործողություն կոծկող մարմին»,-ասաց նա, ապա հիշեցրեց հայտնի «զիբիլիքսի» գործը, երբ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ելքը» հայտնաբերել էր փաստաթղթերի փաթեթ, որը վկայում էր ՀՀԿ-ի կողմից համակարգված ընտրակաշառքի մեղադրանքը:

Փաշինյանը հավելեց, որ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել էր այն պարագայում, երբ այդպես էլ պարզ չդարձավ, թե Արաբկիրի ոստիկանությունից դուրս եկած «27.02.02» ֆաքսը որ հեռախոսահամարին է գնացել: «Բողոքարկել ենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նրանք բողոքը մերժել են: Ի վերջո, պե՞տք է պարզել՝ սա ընտրակաշառքների ցուցակ էր, թե սա հավաք է, զորահավաք, դրամահավաք, թե ընտրակաշառքի հավաք: Ես վստահ եմ, որ այդ ֆաքսը ոստիկանությունից գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբ:

 Սա մեր պետության խայտառակությունն  է, իսկ գլխավոր դատախազությունը աչք ու ականջ է փակում: Հիմա հարցնում եմ՝ ինչ առաջարկ ներկայացնենք, որ այսպես չլինի հետագայում»,-եզրափակեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ