05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ. Առավոտ

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու իրենց նախազծի երեկվա քննարկման ժամանակ Աժ-ում ասաց, որ լուրջ տնտեսա­կան խնդիրներ կան, ախտան­շաններ կան, ու իրենք ընդամենն առաջարկում են հանձնաժողով ստեղծել՝ «յամեռ» անել. «Մարդը, որ բողոքներ ունի, պի­տի մի հատ յամեռով անցկաց֊նենբ, հետազոտենք, որ տես­նենք՝ վիրուս է, հիվանդ է, ինչ է …  ՀՀԿ-ը ասում է՝ այ ախպեր, ինչ յամեռ, ինչ բան, թող մալինայով մուրաբա ուտի, կբռնենք, քարաբաղնիս կանենք, կանցնի»։

Անդրադաոնալով ՀՀԿ-ականների այն փաստարկներին, որ գազի գինը կբարձրանա, եթե ԵՏՄ-ից դուրս գանք՝ Փաշինյանն ասաց, որ 21-րդ դարն է, ու մենք գազի մասին խոսում ենք 67 թվի խանդաղատանրով. «Ոնց է, որ Թուրքիայում գազը 100 անգամ թանկ է, իսկ նա ՀՀ-ի լոլիկից 3 անգամ ավելի Էժան լոլիկ է ստա­նում»։

ՀՀԿ խմբակցության քարտու­ղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ՝ ժողովուրդը եւ քաղաքական ուժերի մեծամասնությունը արդեն իր որոշումը ԵՏՄ-ի անդամակցության մասին կայացրել է։ Նա նշեց, որ ԵՄ-ի հետ էլ հարաբերություններն ակտիվացնելու քայլեր ձեռնարկում են. «Իսկ ին­չո՞ւ չենք տեսնում, որ ԵՄ անդամ երկրներից ամենախոշորը փորձ է անում դուրս գալու, ինչու չենք խոսում մյուս միությունների թերությունների, բացթողումների մասին։ Խոսում ենք մի միության մասին, որը նոր-նոր է սկսել ձեւավորվել»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ «Ելքի» ներկայացրած փաստա­թուղթը շատ թերի է, եթե նման շրջադարձի ենք գնում, պետք է հիմնավորումներ բերենէ, առաջի­նը՝ անվտանգության խնդիրները նայենք. «Չի ասվում՝ եթե մենք ԵՏՄ-ից դուրս գանք, մեր տնտեսությունն ինչ վիճակում կհայտնվի, վերլուծություն չկա։ Բացար­ձակ բացակայում է ռազմական բաղադրիչը, ոազմատեխնիկական աջակցություն Հայաստանը ստացել է այս տարածքից այսքան, այն տարածքից գրեթե զրո է, եւ եթե խզենք մեր հարաբերությունները, ինչպես ենք լցնելու այդ սյունակը ԵՄ-ից»։

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեց, որ երբ ՀՀԿ-ն ուզում է «մի հարց ջրի», հանձնաժողով է ստեղծում, ըստ նրա՝ այդպես եղել է Հոկտեմբերի 27– ի, մազութի զործերով։ Նա հիշեցրեց Նազարբաեւի խոսքերը,

որն ասել Էր, որ ԵՏՄ պետք է մտնեք առանց Ղարաբաղի. «Հիմա ես ուզում եմ հարց տալ ՀՀԿ-ին՝ կարա՞ք նախագիծ ներկա­յացնեք կամ ինչ-որ հարցով հանդես գաք, որ Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ։ Եթե մենք մտել ենք առանց Ղարաբաղի, բա լավ, վերջիվերջո Ղարաբաղի հարցը որն է լինելու։ Սա մեսիջ է, որ մենք զգաստանանք։ Ոչ թե հանձնաժողով ստեղծելու պահն է, այլ մենք գնում ենք ուղիղ ան­կում, որպես պետություն հանդես չենք գալիս։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ