Լուրջ չի
Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի խոսքով՝ կուսակցությունը շարունակում է գտնել, որ իշխանությունը բռնազավթել են, ու նրանց վարած քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: «Նրանք մեր երկիրը կործանման են տանում, ու դրա դեմն առնել է պետք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վարդան Մալխասյանը լուրջ օրակարգ չի համարում «Ելքի» կողմից առաջ քաշվող ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը: Լուրջ չէ նաև այն, թե ով կլինի վարչապետ 2018 թվականից: «Եթե վարչապետը Սերժ Սարգսյանը լինի կամ Կարեն Կարապետյանը, տարբերություն չկա, նույնիսկ ասեմ, որ Կարեն Կարապետյանին ավելի չէի ցանկանա, նա շոուներ է անում, սակայն ամեն դեպքում, ամեն ինչ, բոլոր խնդիրները լուծվում են Մոսկվայում»,-նկատեց նա:
Վերջինս շեշտեց՝ Հայաստանը դատարկվում է, կորչում, գնում է, և եթե այսպես շարունակվի, ապա ապագան էլ շատ մշուշոտ կլինի: «Մենք մտածում ենք լուրջ օրակարգ մշակել ու առաջ քաշել: Սրա մասին դեռ ոչինչ չեմ կարող հայտնել, ապագայում ավելի մանրամասն կտեղեկացնենք»:
: