30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. Շարմազանով

ԱԺ-ն քննարկում է «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը՝ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, նշեց, որ համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ կապված խնդիրների համատեղ պլանավորմանը:
«Քննարկվող հարցը բխում է մեր ազգային անվտանգության ռազմավարությունից ու ռազմական դոկտրինից»,-իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ օրինաչափ է սա, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, իսկ այս երկու երկրները գտնվում են անվտանգության նույն համակարգի մեջ՝ ՀԱՊԿ-ի: «Այս զորախումբը դե ֆակտո գործում է, դրա մասին  նախագահն է անցյալ տարի հայտարարել, և սա որևէ գաղտնիք չէ, և պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասին պայքարեն անվտանգության սպառնալիքների համար: Այո, մենք գտնվում ենք նույն ան վտանգության համակարգում, և եթե մարդիկ գտնվում են, որ դա պետք է փոփոխության ենթարկվի, դա քաղաքական ճաշակի խնդիր է, և ես այդպես չեմ կարծում»,-նկատեց նա: 

Աժ փոխնախագահն ընդգծեց, որ սա մեր ռազմավարական դոկտրինից է բխում, և քանի դեռ նոր դոկտրին չունենք, պետք է եղածն ամրագրենք: 

«Ադրբեջանի մասով խոսք գնաց, կարո՞ղ է ստորագրել, թե՞ չէ: Ոչ, անհնար է, քանի որ նախ պետք է լինի համապատասխան իրավապայմանագրային բազա: Ադրբեջանն ու Ռուսաստանը անվտանգության տարբեր համակարգերի մեջ են»,-ընդգծեց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը Պակիստանի հետ մեկտեղ խրախուսեց Աֆրբեջանի ագրևեսիան ապրիլյան պատերազմի ժամանակ: «Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պիտի ռազմական այս կամ այն բլոկի անդամ լինենք: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև նրան այլընտրանք չկա, ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ