07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կա գաղտնի մեկ այլ պայմանագիր»

«Վերջին օրերին այս դահլիճում ավելի շատ լսում ենք Ադրբեջան, Թուրքիա անունները, քան Հայաստան»,-այսօր խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծից: 

Պատգամավորը հռետորական հարց հնչեցրեց. «Այս ո՞ւր ենք գնում հայեր: Ինձ մտահոգում է սպառնալիք ու ներքին ռազմական անվտանգություն եզրույթը: Ես տեսնում եմ այստեղ ծուղակ, թե երբ և ում վրա պետք է կրակի այդ հրացանը: Պայմանագիրն ունի շատ լուրջ կետեր: Նույն այն պարագայում, թե արդյոք Ադրբեջանի հետ էլ կկնքվի նման պայմանագիր, որևէ իրավական սահմանափակում չկա, սա պետք է մտահոգեր երկու կողմերին»: Նա նկատեց, որ պատգամավորների մեծամասնությունը չի հետաքրքրված այս լրջագույն փաստաթղթով: «Սա կարդացե՞լ եք, ու որևէ հարց չի՞ առաջացել ձեզ մոտ: Թ՞ե այստեղ եկել եք կոճչակ սեղմելու կամ PR-ի համար: Հուսամ հրացանը մեր ուղղությամբ չի կրակի»,-եզրափակեց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, թե տպավորություն է, որ այս համաձայնագիրն էլ «և», «և»-ի շարքից է: Պատգամավորը չի հասկանում, թե որն է այս պայմանագրի անհրաժեշտությունը: «Այս պայմանագիրն ինձ համար անգամ վիրավորական է: Ո՞նց կարելի է սեփական ուժերին այսքան չվստահել: Երրորդ կողմ չկա, որ այս պայմանագիրն ստորագրի մեզ հետ, որովհետև ղրղզներն ու բելառուսներն ավելի շատ են գնահատում իրենց ինքնիշխանությունը»:

Նա տպավորություն ունի, որ կա գաղտնի մեկ այլ պայմանագիր, որ պատերազմի դեպքում ԶՈւ գլխավոր հրամանատարը ՌԴ նախագահն  է լինելու: «Հերիք եղավ, հաջորդ պայմանագրի անունն ի՞նչ է լինելու, ինչքա՞ն կարելի է»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ