Չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի հանրապետությունը չի վաճառել. Սենատի նախագահ

Չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի հանրապետությունը չի վաճառել. ՀՀ խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը։ «Չեխիայի հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա և չեմ հասկանում, ինչպես են Չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել», – նշեց նա։
«Մենք ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա են գտնվում: Մենք Հայաստանին դիտում ենք որպես ժողովրդավար երկիր, որտեղ ազատ անկախ ընտրություններ են անցկացվում, որտեղ կա խոսքի ազատություն», – ասաց Միլան Շտեխը։ Վերջինս կարևորեց նաև այսօր հայ-չեխական բիզբես ֆորումի բացումը՝ ընդգծելով, որ հայ-չեխական համագործակցությունը կարող է ծավալվել մի շարք ոլորտներում և նպաստել երկու երկրների տնտեսության զարգացմանը։ «Չեխիայի հանրապետությունն ունի արագ և ընթացիկ զարգացող տնտեսություն։ Մի բան կարող եմ ասել, որում դուք կզարմանաք։ Չեխիայում գրեթե բոլորն ունեն աշխատանք։ Միայն 3 տոկոսն է, որ չունի աշխատանք, դրանք էլ այն մարդիկ են, որոնք երբեք չեն ձգտել աշխատելու։ Չեխիան շատ բարձր մակարդակի վրա է գտնվում և չեխ գործարարներ ամեն ինչ անելու են հայ գործարարների հետ հարաբերություններ հաստատելու համար», – հավելեց նա։