16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՏՀ-ն առաջարկում է Ռուսաստանին օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել ԵԱՏՄ երկրների վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջարկել է Ռուսաստանին փոփոխություններ կատարել այս տարվա հունիսի 1-ից ուժի մեջ մտած օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքում՝ բարձրացնելով Ռուսաստանում աշխատանքի անցնելու համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պայմանից Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիներին ազատելու մասին հարցը, գրում է kommersant.ru-ն։ Առաջարկվել է բացառել օրենքի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների (Ղրղըզստան, Մոլդովա, Հայաստան, […]

Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան Կատարի հետ միասին անցկացնելու է ցամաքային, ռազմածովային և օդային  զորավարժություններ: «Այս զորավարժությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Կատարի միջև գոյություն ունեցող երկկողմ պայմանագրի շրջանակներում: Կատարը միակ երկիրը չէ, ում հետ զորավարժություն ենք անցկացնում»,- ըստ թուրքական «Kanalahaber » լրատվակայքի՝ ասել է  Քուրթուլմուշը:  Վերջինս շեշտել է,  որ […]

Հեռանալուց առաջ պետք չէ հայհոյել

 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել կոչով՝  ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: «Եթե դա հիմա չարվի, ուրեմն պետական շահերը ստորադասվում են ինչ-որ հարցերի»,- նշել էր Մարուքյանը: Մարուքյանի կոչը կապված էր ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկի հետ: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի թղթակցի հետ […]

Մոսկվայի հաշվարկը հեռուն է գնում. Առավոտ

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ: «Մոսկվայի այս կեցվածքը ինձ հիշեցնում են 2012-2013 թթ.  Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները: Այն ժամանակ էլ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ կանխել Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ- ի միջեւ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը եւ դրա համար […]

Պայման է դրել. Հրապարակ

Արարատի մարզի լուման Աժ ընտրություններում պետք է որ գոհացուցիչ լիներ «ԾԴ»֊ի համար: Խնամի Հովիկ Աբրահամ­յանի գործոնն այստեղ ունեցավ իր զգալի ազդեցությունը, եւ դաշինքն ստացավ բավականին լուրջ քանակի քվեներ: Բայց դրանից մարզում մեծ հաշվով շահեցին Արգամիչի երիտա­սարդ որդի Արգամը եւ բարեկամու­հին՝ Կարինե Պողոսյանը՝ ընտրվելով Աժ պատգամավորներ: Աբրահամյա­նի մյուս թիմակիցները դեռ հուսա­հատ սպասումների մեջ են: Խնդիրն այն […]

«Ի՞նչ անի խեղճ նախագահը, երբ անընդհատ ուզում են լափել ». Հրապարակ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հի­շեցնում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայե­րենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ, իսկ այլ լեզուն որեւէ երկրում պետական կարգավիճակ է ստանում, երբ բնակչությունը մի­ատարր չէ: «Օրինակ Բելառուսում, Ղազախստանում, բայց Հայաստանի նման երկրում բացարձակ կարիք չկա ունենալ որեւէ պաշտոնական երկրորդ լեզու, որովհետեւ բնակչու­թյունը միատարր է, եւ […]

Այսօր Արցախի խորհրդարանում նախագահ կընտրեն

Այսօր, ժամը 11:00-ին, Արցախի խորհրդարանում հատուկ նիստ կանցկացվի, որի ժամանակ,   Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, կընտրվի Արցախի Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը: Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։ ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում […]

Կողմ կլինի՞ «Ծառուկյան» դաշինքը

«Մեզ համար այս պահին դա օրակարգային հարց չէ, մենք սիրում ենք խնդիրներին անդրադառնալ ճիշտ ժամանակին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց դաշինքի օրակարգում կա 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցը: Նշենք, որ «Ելք» խմբակցությունը խորհրդարանում բարձրաձայնեց այս հարցը, որից հետո քաղաքական դաշտում սկսվեցին մի շարք քննարկումներ, թե ով է […]

Մեր համերաշխությունն ենք հայտնում Եգիպտոսի ղեկավարությանը, ժողովրդին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական խոսքը Եգիպտոսի Ազգային տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության 65-րդ տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղել բարեկամ Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին: Այս տարի մենք համատեղ նշում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարն ընդամենը մի ակնթարթ է […]

Նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը   Հարց. Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն առաջիկա ընտրություններն անվանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը խափանելու փորձ։ Ինչպե՞սկմեկնաբանեք դա։ Պատասխան. Ինչպես բազմիցս նշել ենք, ազատ, արդար, թափանցիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի