03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի բնակչության անվտանգությունը մենք ապահովելու համապատասխան երաշխիքներ ունենք. Արտակ Զաքարյան

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց. «Օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված միջոցառումների սահմանված իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը։ Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակում ՀՀ ԱԺ-ի և ՀՀ կառավարության իրավասությունների, ընտրությունների ու հանրաքվեների անցկացման, իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ գործող օրենքները համապատասխանեցվում են ՀՀ Սահմանադրությանը», – մանրամասնեց Ա. Զաքարյանը:

Արտակ Զաքարյանից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինքի սպասվելիք պայմանագրի կնքումը։

«Կարծում եմ, որ Արցախի բնակչության անվտանգությունը մենք ապահովելու համապատասխպան երաշխիքներ ունենք, ինչն էլ իրականացվում է շատ երկար տարիներ», – պատասխանեց Զաքարյանը:

Պաշտպանության փոխնախարարին հարց ուներ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ հայ հանրությանը մի հարց է մտատանջում, երբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում էին, ՀԱՊԿ համակարգը ոչ մի ռեակցիա չէ տալիս։

«Ես ուզում եմ հարցնել էս համակարգը, եթե, ասենք, լիներ 2015-2016 թվականների ժամանակ, ի՞նչ ռեակցիա էր տալու և, ընդհանրապես, ի՞նչ երաշխիք կա ու որտե՞ղ է այդ երաշխիքը, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է», – հետաքրքվեց Նիկոլ Փաշինյանը։

Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ՀԱՊԿ համակարգում մի փոքր այլ տրամաբանություն է գործում, և յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է իր կոլեկտիվ անվտանգության համակարգից օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում։

«Մեր պարագայում այդ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը չի եղել և մեր զինված ուժերն ինքնուրույն են կարողացել համապատասխան խնդիրը լուծել», – ասաց Ա. Զաքարյանը։

Ինչ վերաբերում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրին, ապա, փոխնախարարի խոսքով, համաձայնագիրը խաղաղ ժամանակ պլանավորում է բոլոր հնարավոր զարգացումները, ռիսկերն ու վտանգները։

«Այս համաձայնագրի պարագայում միայն հայ-թուրքական սահմանի հանգամանքը չի, սա ընդհանուր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամաբ ցանկացած տիպի ագրեսիայի և զինված հարձակման պարագայում համաձայնագիրը գործում է», -ասաց Արտակ Զաքարյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ