06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում:

Միլան Շտեխը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել եւ հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է: «Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են եւ արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,-ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը: 

IMG_5826 IMG_5804 IMG_5740 IMG_5677 IMG_5715

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ