16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը

Արցախի Ազգային ժողովում հուլիսի 20-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Խորհրդարանի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան գումարելու Կառավարության նախաձեռնության մասին: Նախաձեռնողի կողմից առաջարկվել է Ազգային ժողովի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Արցախի Հանրապետության Դատական օրենսգիրքը՝ կից […]

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով  գերմանական «Spiegel Online » լրատվակայքին: Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս […]

«Ընտրությունն անցել է նորմալ, նոր Սահմանադրության շարունակությունն է»

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով` այժմ Արցախն անցումային փուլ է մտնում դեպի ուժեղ նախագահական համակարգ:  «Ընտրությունն անցել է նորմալ, և սա համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նոր Սահմանադրության շարունակությունն է: Իսկ այն, որ սահմանադրական հանրաքվեն անցել է բաց ու թափանցիկ, դրա մասին փաստել են միջազգային դիտորդները»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ կայացած ընտրություններին, որոնց արդյունքում […]

Նոր ներքին կանոնադրությունը մեջլիում փոքրամասնությունների ձայնը լռեցնելու փորձ է․ Սելինա Դողան

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը անդրադարձել է մեջլիսում քննարկման դրված նոր ներքին կանոնադրության նախագծին, որը մի շարք սահմանափակումներ է նախատեսում խորհրդարանում պատգամավորների ելույթների համար: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Դողանը կարծիք է հայտնել, որ կանոնադրությունում կատարված փոփոխություններն իրականում նպատակ ունեն լռեցնելու փոքրամասնությունների խորհրդարանական ներկայացուցիչներին: Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) […]

Զեկուցել է նախագահին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի […]

Սենատոր Մակկեյնի մոտ գլխի ուռուցք է հայտնաբերվել

Ամերիկացի սենատոր Ջոն Մակկեյնի մոտ բժիշկները գլխի ուռուցք են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է CNN-ը, բժիշկները գլխի վիրահատության են ենթարկել սոնատորին՝ արյան կուտակումը հեռացնելու համար եւ պարզել նրա հիվանդության մասին։  Այժմ 80-ամյա Մակկեյնը պատրաստվում է վիրահատության։      

Նշանակվել է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ 

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է․ քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ «Եթե Ադրբեջանը մտածի, որ բլից-կրիգով կկարողանա որոշակի հաջողության հասնել, ապա նման բան հնարավոր է, սակայն տարածաշրջանում երկարատև պատերազմով ոչ ոք շահագրգռված չէ։ Բազմաթիվ խնդիր կան՝ Սիրիայի ճգնաժամը, «Իսլամական պետությունը», քրդերը», – ասաց Միհրանյանը։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերից՝ բանախոսն ասաց, […]

Ոչ մի բառ այդ մասին, սուտ է. Դավիթ Լոքյան (տեսանյութ)

«Նախ գաղտնի քննարկում չի եղել, մեր քննարկմանը մասնակցել է առնվազն գոնե 50 մարդ, և այդ ուղղությամբ որևէ բառ չի հնչել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ֆավիթ Լոքյանը` խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե ՀՅԴ գերագույն մարմինը քննարկում է անցկացրել, որի առանցքում եղել է այն, որ «Դաշնակցության» դրսի կառույցները […]

Որ արժանիքի համար

«Այն, որ Բակո Սահակյանն իր ամբողջ էությամբ նվիրված է ԱՀ-ին ու Արցախի ժողովրդին, կարծում եմ, ակնհայտ է: Եվ իզուր չէ, որ արցախցիները որոշեցին՝ իրենց նախագահը պետք է հենց նա լինի: Նա աշխատւմ է գիշեր ու ցերեկ և վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Եվ շատ բնական է, որ նա պիտի ընտրվեր», –   Henaran.am-ի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի