04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պիտի ընթացք տանք այս վայրագությունը պատժելուն. «Ելք»

«Դեռ չենք քննարկել, բայց բոլորիս մոտեցումն այն է, որ պետք է հետևողական լինենք և բոլոր մեր ձեռքի տակ եղած ընթացակարգերով ընթացք տանք տեղի ունեցած վայրագությանը»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպից։ «Պառլամենտը խոսելու վայր է, և հիմա եթե խոսելու վայրում մարդիկ չունեն փաստարկներ խոսելու համար ու դիմում են բռնությանը, բռունցքներին, մենք դատապարտում ենք»,-հավելեց պատգամավորը:

Ըստ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի՝ եթե Հանրապետական խմբակցությունը չի դատապարտում պատգամավորի պահվածքը, ապա դա նշանակում է, որ ՀՀԿ-ն խրախուսում է «վայրենի, ոչ քաղաքակիրթ, խորհրդարանական վարքուբարքը, անհարիր պահվածքը»։

Մարուքյանն ասաց, որ ինքը հեռախոսով խոսել է, տեղեկացել կատարվածի մասին. «Գեղամյանը դահլիճից դուրս է եկել ու Փաշինյանին ասել, որ անունը չտա։ Փաշինյանն էլ ասել ա՝ ոնց, սա խորհրդարան ա, ու բոլորի անունն էլ պետք ա տալ, ու նա սկսել է հարվածել»։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը բռունցքներով մոտեցել է իրեն ու հարվածել, իսկ Գեղամյանն էլ հերքում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ