04 Մայիսի, Saturday, 2024
KFC

« Տղերք, Դուք իմ աշխատողներն եք, իսկ ես ձեզ գումար եմ տալիս»

Այսօր էլ «քաղաքական» օրակարգ ունեցանք: Իմ հաշվին աշխատավարձ ստացող երկու պատգամավոր կրկին իրենց քուչեն շփոթել էին ԱԺ-ի հետ, իրանցից մեկն էլ հպարտությամբ ստատուս էր գրել: Եթե այդ ստատուսը գրեր, ասենք, մեր կողքի քուչի Գևորիկը, ես կհասկանայի, դե դասարանցիներ են, ինքնահաստատվելու խնդիր կա, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ԱԺ պատգամավորի արածը:

Ինձ հիմա կասեն, դե աշխարհում էլ է այդպես, աշխարհում այլ բաներ էլ կան հետո: Նախ՝ տարիքով պատգամավորը պետք է զսպեր իրեն, հետո տարիքով փոքր պատգամավորը պետք է հանդարտեցներ, ոչ թե ոտքերը սրբելու մասին ստատուս գրեր: Տղերք, Դուք իմ աշխատողներն եք, իսկ ես ձեզ գումար եմ տալիս, որ դուք էս պետության համար ինչ-որ բան անեք, ոչ թե սեփական ամբիցիաները բավարարեք:

Այսպես է լինում, երբ մարդը լրագրողից պատգամավոր է դառնում, բայց մնում է լրագրող, և երբ ամբողջ կյանքը ընդդիմադիր աշխատած, հա հենց գումարով ընդդիմադիր աշխատածը այսօր իշխանության մի մաս է կազմում:

Էդգար Սասունցի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ