07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցանկացած խորհրդարանում նման երևույթները չեն բացառվում. ՀՀԿ

«Ես մասնակից չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ ընդհանրապես ինչ է կատարվել, ես ուղղկաի խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով այսօր Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպից։

«Երևույթն անընդունելի է, բայց ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքերից»,-նկատեց նա: Դիտարկմանը, թե որքան էլ ՀՀԿ-ն փորձում է մաքրվել, սակայն ՀՀԿ-ականները կարծես թե փոխարինում են նախկին սկանդալային դեպքրին, Մելիքյանը հորդորեց չվիրավորել ոչ ոքին, կրկին ասաց, որ յուրաքանչյուր խորհրդարանում նման դեպքեր լինում են: «Խմբակցությունը կքննարկի այս երևույթը»,-հավելեց նա: «Ես նման դեպք չեմ հիշում։ Քննարկման դեպքերում հնարավոր են նման միջադեպեր։ Քննարկումների ընթացքում նմանատիպ երևույթներ լինում են»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ