28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյան-Գեղամյան վեճը շարունակվում է. ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև միջադեպի վերաբերյալ հայտարարությունները շարունակվում են: «Արդեն տեղեկացրել եմ, որ Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, եղել են վկաներ՝ ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, անվտանգության աշատակիցներ, մենք պարզաբանում ենք պահանջում ՀՀԿ խմբակցությունից տեղի ունեցածի առթիվ»,-խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է հետամուտ լինել, թե այս խուլիգանական արարքն ինչ կապ ունի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վերջին հայտարարության հետ, թե ձեր պադյեզդները զգույշ մտեք, կարող է՝ ինչ-որ բաներ տեղի ունենան: «Սա լուրջ հարց է, մենք հետևողական ենք լինելու»,-նկատեց Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ևս մտահոգություն հայտնեց: «Բոլորիս պարտքն է, որ լինեն պարզաբանումներ, գնահատականներ, պառլամենտարիզմի ժամանակակից ոգուն հարիր պիտի լինի ամեն ինչ»,-ասաց նա:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ևս նշեց, որ ծանոթ չէ միջադեպի մանրամասներին, գնահատականները կլինեն, երբ խորամուխ կլինեն, թե ինչ է կատարվել, ամեն դեպքում. «Դատապարտելի է քաղաքական մշակույթի մեջ ցանկացած միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական եղանակներով լուծելը»:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ պահանջելու են, որ էթիկայի հանձնաժողովը քննի այս դեպքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ