29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանի դեմ մահափորձի գործով 38 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում է նաև հեղաշրջման փորձի ժամանակահատվածում Էրդողանի օգնականի պաշտոնը զբաղեցրած Ալի Յազըջըն:

Մեղադրյալներից մեկն արդարացվել է, իսկ 3-ի, այդ թվում՝ թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ գործերը առանձնացվել են մայր գործից:  

Նշենք, որ Էրդողանի դեմ մահափորձը, ըստ պաշտոնական հաղորդման, տեղի էր ունեցել Մարմարիսում գտնվող հյուրանոցներից մեկի վրա հարձակման միջոցով, որտեղ հեղաշրջման փորձի գիշերը հանգստանում էր Թուրքիայի նախագահը: 37 հոգուց բաղկացած խումբը, սակայն, հանդիպելով կազմակրպված դիմադրության, փախել էր: Տեղի ունեցած կարճատև բախման ժամանակ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկանականներից 2 զոհվել էին:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ