03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է խուսափենք ուրիշների փորձը մեզ հարմարացնելու մարտավարությունից. քաղաքագետ

«Պետք է խուսափենք ուրիշների փորձը մեզ հարմարացնելու մարտավարությունից եւ հասկանանք, որ, վերջիվերջո, քաղաքական որոշումները կայացվում են ո՛չ թե նախադեպերի հիման վրա, այլ կոնկրետ իրավիճակներից ելնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Կատալոնիայի անկախությունից:

Ըստ նրա՝ Կատալոնիայի համար այսօր ավելի դժվար ճանապարհ է նախատեսել ճակատագիրը, քան քրդերի համար եւ, անգամ պետությունների ճանաչման պարագայում, դրդապատճառները դրանց ճանաչման շատ տարբեր են եւ որեւէ կերպ չեն առնչվում ԼՂՀ նմանատիպ գործընթացի հետ, որը արդեն երեք տասնամյակ շարունակվում է եւ դեռ միջազգային ճանաչման չի եկել:

«Ինչու չունենք մենք Արցախի ճանաչում, կարծում եմ, շատ պարզ է. հայկական կողմը դեռ չի նախաձեռնել այդ գործընթացը: Երբեք այդ խնդիրը չենք բարձրաձայնել որեւէ միջազգային կառույցում կամ այլ պետության հետ բանակցություններում. առաջնորդվել ենք բանակցային գործընթացին չվնասելու սկզբունքով»,- փաստեց քաղաքագետը, ավելացնելով՝ բանակցային գործընթացը փակուղու մեջ է եւ որեւէ առաջընթաց սպասելը, հատկապես Ապրիլյան զարգացումներից հետո, միամտություն կլինի: Սա չի խոսում այն մասին, որ ճանաչման պրոցեսը, նույնպես, ամբողջությամբ փակուղու մեջ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ