06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կես-կատակ-կես-լուրջ, ռեժիմը խուճապի մեջ է. Ն. Փաշինյան

«ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կես-կատակ-կես-լուրջ հայտարարեց՝ ռեժիմը խուճապի մեջ է: «ՀՀ-ի իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արձանագրում է, որ տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը և դա ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ի աջակցությամբ և միջամատությամբ: Տանուլ ենք տվել անվտանգության փիլիսոփայությանը»,-հայտարարեց նա:

Ըստ Փաշինյանի՝երբ ՌԴ-ն ամեն անգամ զենք է վաճառում Ադրբեջանին, ասում ենք՝ բա ի՞նչ անենք: «Հետո ասում են՝ կարանք թույն պայամանգիր կնքենք ՌԴ-ի հետ, որն ավելի կթուլացնի մեր անվտանգությունը»,-նշեց նա: Փաշինյանը հիշեցրեց, թե ՌԴ-ից եկած Իսկանդերների համար լավ ուրախացանք: «Բայց հիմա էլ նույն ՌԴ-ն Թուրքիային զենք է վաճառում S-400 ՀՕՊ համակարգեր, որոնց մոտ մեր իսկանդերները խաղալիք են դառնում։ Սա է ձեր ռազմական քաղաքականության արդյունքը»,-նշեց նա: Փաշինյանը զարմացավ. «Բա Սևրի պայմանագիր կնքած ժողովուրդը նման պայմանագրի վրա բա հույս կդնի: Ուրիշի բանակի վրա էսքան հույս կդնի՞, դուք պատմություն չգիտե՞ք:

Վազգեն Սարգսյանի կողմից թողած տարածաշրջանում լավագույն բանակը Սերժ Սարգսյանի կողմից փոխարինվել է թղթապանակով ամենաուժեղ բանակին»,-ասաց նա: Նշենք, որ խաղաղ ժամանակ ՀՀ ԶՈւ և ՌԴ Զու միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ