Կոչ եմ անում օբյետիվ իրականութան շրջանակներում մնալ. իշխանությունն՝ ընդդիմությանը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը չի կարծում, որ «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը որևէ կերպ վտանգում է ՀՀ սուվերնությունը: «Լռությունը կարևոր հաղորդակցման միավոր է և երբեմն շատ ավելի արդյունավետ է ու ազնիվ ինչպես այստեղ ասվեց՝ լուռ կոճակ սեղմել՝ կողմ կամ դեմ, քան գեներացնել ինքնանպատակ խոսքեր ՝ համեմատելով տարաբնույթ հուզական տարրերով ու էլեմենտներով, որը, կարծես թե, կոչված է ժամանակավոր տպավորություն ստեղծել, բայց, ըստ էության, անթույլատրելի է կարևորագույն անվտանգության և ռազմական բնույթի հարցերի դեպքում, երբեմն նաև վտանգավոր, որովհետև թյուրիմացության մեջ է գցում հանրությանը»,-խորհրդարանում համաձայնագրի քննարկմանն ասաց նա:
Նկատենք, որ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր ելույթում նշել էր, թե պատգամավորների մեծամասնությունը հետաքրքրված չեն այս լրջագույն փաստաթղթով և միայն կոճակ սեղմելու համար են խորհրդարանում: «Կոչ եմ անում օբյետիվ իրականութան շրջանակներում մնալ»,-ասաց իշխանության ներկայացուցիչը: