23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր դեպքերին էլ օպերատիվ արձագանք է լինում. Արթուր Դավթյան (տեսանյութ)

«Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որեւէ դեպք, որ անգործություն է կատարվել»,-վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան հանցագործությունների կրճատման առումով:  Դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը […]

Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.  «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում […]

Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր. գեներալ

«Ով շահարկում ա, ինքը շահարկված ա»,- այսպես արձագանքեց Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանը` հարցին, թե լրատվամիջոցներում հաճախ են լուրեր շրջում նրա ունեցվածքի մասին, մասնավորապես՝ նրա 8 մեքենաների մասին։ «8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ […]

Ամեն անգամ հանդիպելուց դուք մեզանից փող եք ուզում. վարչապետը`քաղաքացուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ևս Եռաբլուրում էր: Նա խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել` փորձելով սահմանափակվել շնորհավորանքներով: Ամեն դեպքում հարցին, թե ինչու է որոշվել ռուսաց լեզվի հայեցակարգ մշակվել, որը մեծ դժգոհությունների առիթ է դարձել և չի պատրաստվում վերանայել իր այդ որոշումը, Կարեն Կարապետյանն արձագանքեց, թե նման հանձնարարական չի եղել: Իսկ թե Կրթության նախարարի որոշումն ինչո՞վ է պայմանավորված, […]

Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին  Անկախության տոնի կապակցությամբ, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը եւ Հայաստանը 2 կարեւոր բան ունեն նշելու՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը։ ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ […]

Փոստանջյանը համահայկական ընդվզում է նախապատրաստում (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր Եռաբլուրում ուղերձով հանդես եկավ և հայտարարեց՝ նախապատրաստում են համահայկական ընդվզում: «Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտարարում այս ապօրինի […]

Այս տոնը ոչ մեկի նվերը չէ. Պարույր Հայրիկյան/տեսանյութ/

«26 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը իր կյանքում առաջին անգամ ինքնորոշվելու հնարավորություն ունեցավ և 94 տոկոսով քվեարկեց անկախության օգտին: Դա մեր պատմության մեջ առաջինը լինելով պետք է էական ներդրում ունենար պետականության կայացման գործում: Այս տոնը մեր ազգի մեծագույն տոնն է համարվում»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: […]

Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի անվտագությունը, իհարկե անընդունելի է. Կ. Միրզոյան

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր <<Եռաբլուր>> պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին, ըստ որի տարածքներ կհանձնվեն, որոնք վտանգավորություն չեն ներկայացնում: Կարեն Միրզոյանը նշեց, որ նման խոսքերը նորություն չեն, սակայն իրենց համար Արցախն ամբողջական է հենց այն տարածքով, որ հիմա է: << Նախ այն գաղափարները ու թեզերը, որ նախկինում […]

Բողոքի ակցիա Նյու Յորքում՝ ընդդեմ Էրդողանի և Ալիևի բռնապետությունների (տեսանյութ)

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայերն ու ամերիկացիներն ազատության հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, որտեղ ընթանում է միջազգային կառույցի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հանձնախմբի Ֆեյսբուքյան էջում հանրահավաքից տեսանյութ է տեղադրված։ Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում Թոււրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բռնապետական քաղաքականության […]

Լեյլա Ալիեւան տարօրինակ սելֆիներ էր անում հոր ելույթի ժամանակ /ֆոտո, տեսանյութ/

Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութ է հայտնվել, որոնցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստր Լեյլան տարօրինակ սելֆիներ է անում, մինչ հայրը ելույթ է ունենում ՄԱԿ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին։ Լեյլայի լուսանկարները ծաղրանք են առաջացրել համացանցում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված