22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ հաշվե՞լ եք, թե ինչքան վնասներ կլինեն, եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից. Շարմազանովը՝ «Ելք»-ին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արհեստական է որակում «Ելք» խմբակցության առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումների համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

«Այս հարցերն արհեստական են, որովհետև ՀՀ-ում, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրներում, ընտրությունների ժամանակ են քաղաքական ուժերը ներկայացնում իրենց քաղաքական առաջնահերություններն ու ստանում կամ չստանում ժողովրդի աջակցությունն եւ քվեն»,-խորհրդարանում այս հարցի քննարկման ժամանակ հայտարարեց նա: Շարմազանովը հիշեցրեց, որ խորհրդարանի 4 ուժերից առնվազն 3-ը կողմ է արտահայտվել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: «Իսկ «Ելք» դաշինքն էլ, չեմ հիշում, որ ընտրությունների ժամակ խոսել է այս մասին: Այդ հարց է, որ եթե հայտարարեիք, որ դեմ էիք, յոթ տոկոսի շեմը կհաղթահարեի՞ք, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե հասարակությունն էլ է դա ուզում, ապա հասարակական կարծիքը ձևավորվել է, ու կնիքն էլ խփվել է ընտրություններին: Սա այն եզակի խնդիրներից մեկն է, որտեղ իշխանությունն ու ընդդիմության մեծամասնությունը գտնում են, որ ճիշտ որոշում է»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հիմա պիտի քննարկվի, թե ինչ վնասներ կինեն միությունից դուրս գալու դեպքում, ապա հարցրեց «Ելքին»՝ վնասները հաշվե՞լ եք: Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ մտնելուց հետո արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարով պակասել է, ու դրա օգուտն արդյունաբերողների համար ավելի շատ է՝ հենց ըստ եվրոպական փորձագետների, քան կլիներ, եթե ստորագրեինք ազատ առևտրի համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է «Ելքի» պնդումներին, թե ԵԱՏՄ-ի անդամ երկիր Ռուսաստանն էր նաև պատճառ, որ արցախյան պատերազմի ժամանակ տարածքներ ենք կորցրել, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ի՞նչ կապ ունեն այդ տարածքները: Նախ հասկանանք, որ արցախյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը պարտվել է, ֆիասկո է ապրել, մեր զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այդ պատերազմի հետո նոր պայմաններ, որը չէր բխի ՀՀ-ի ու Արցախի շահերից, չի եղել: Իսկ հանձնաժողով ստեղծելուն դեմ ենք, որովհետև ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չունի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ