Թե՞ ամեն մեկդ ձեր զավակներին ուղարկել եք Եվրոպա ու հույս ունեք՝ կմնան. «Ելքն»՝ իշխանությանը
«Ով չի ուզում տեսնել լույսմ կեսօրին էլ կասի՝ մութ գիշեր է»,-այսօր խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով սեփական խմբակցության նախաձեռնության մասին՝ ստեղծել հանձնաժողով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Ըստ Արամ Սարգսյանի՝ Հայաստանը ժամանակ չունի՝ մտածելու, թե ի վերջո օգուտներ կլինեն ԵԱՏՄ-ից, թե ոչ: «Այսօր կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որը մի գիշերային որոշմամբ բացվեց:
Քանի՞սը կասի, թե քանի երեխա չի ծնվել, քանի որ տղամարդիկ արտագաղոթում են, քանի՞ երեխա է որբ մնացել, քանի՞ դուռ է փակվել, մենք ուզում ենք, որ հայը մնա Հայաստանում, ոչ թե արտագաղթի իր հայրենիքից»,-նշեց նա:
Պատգամավորը նշեց, որ իրենց ընդամենն ուզում են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը վերականգնել, ապա հորդորեց իշխանություններին. «Ձեր մասին մտալեւց առաջ մտածեք այս երկրի մասին»:
Նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ իշխանավորները միայն ներկուսակցական ու անձնական շահերի հետևից են ընկած: «Թե՞ ամեն մեկդ ձեր զավակներին ուղարկել եք Եվրոպա ու հույս ունեք, որ այնտեղ էլ կմնան, դե ուղարկեք Ղրղզստան, Բելառուս սովորելու»,-ասաց նա, ապա հավելեց.
«Իշխանության մնալու մոլուցքից ավելի բարձր գնահատեք երկրի շահը»: