23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում (ֆոտո)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը,որին մասնակցում են 130 երկրների պատվիրակություններ…100 երկրները ներկայացնում են ԱԳՆ ղեկավարները… Իսկ մեր արևելյան հարևանը որոշել է ներկայանալ երկրի նախագահի մակարդակով…Սակայն Ադրբեջանի բռնապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից պարզվեց,որ Իլհամ բեյի հետ Նյու Յորք են […]

Ամփոփվել են Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի աշխատանքները

Սեպտեմբերի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստը, որի ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նշելով, որ ՀՀ սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախը համահայկական […]

Կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ, non sense. քաղաքագետ (տեսանյութ)

ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրուցում է սպասվող ու ընթացիկ քաղաքական իրադարձություններից: Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե մի կուսակցություն ունի մեծամասնություն խորհրդարանում, «կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ է, non sense է»: Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի միանալը կոալիցիային նպատակ է ունենալու, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականին: Քաղաքագետը նաև անկարևոր է համարում, թե կոնկրետ […]

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագիրը կրող «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին: Համաժողովն այս տարի անցկացվել է Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի նախաշեմին: Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ […]

«Մնում է հասարակությանը նախապատրաստել, մի քիչ հանգիստ առնել»

«Մենք կդիտարկենք այս ամբողջ գործընթացը: Ես ասացի, որ ՀՀ-ից դուրս ավելի շատ գործընթացներ են գնում, քան ՀՀ-ում, մենք հետևողական կուսումնասիրենք, իսկ անհրաժեշտ պահին մենք մեր ասելիքը, գործունեությունը կներկայացնենք»,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե եթե երկրում դժգոհությունը շատ է, ինչո՞ւ արտախորհրդարանական ընդդիմությունն, այդ թվում նաև ՀԱԿ-ն իր օրակարգը չի ներկայացնում: «Բացի […]

Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ կառաջանան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սեպտեմբերի 25-ին սպասվող Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից, նշեց, որ Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ են ի հայտ գալու, տեղի կունենա տարածաշրջանի վերակառուցում, ինչն էլ իր հերթին ենթադրում է աշխարհատնտեսական լուրջ վերափոխումներ: Միեւնույն ժամանակ բանախոսը […]

ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ: Կոնգրեսականներին առավոտյան Շուշիում դիմավորել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այնուհետև հյուրերը այցելել են Շուշիի արհեստագործական ուսումնարան և Սուրբ […]

Վարչապետի մոտ քննարկվել են անտառային ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության […]

Դրա համար դաշնակներին կոալիցիա մտցրին, «Բարգավաճին» այս օրը քցեցին. ընդդիմադիր գործիչ

«ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկ են անում այն պարագայում, երբ մենք բլոկադայի մեջ ենք, աշխարհը թռնում է, իսկ մենք չենք կարող զարգանալ, քանի որ պարփակվել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ սա խայտառակություն ու անազնիվ վերաբերմունք է հայ ժողովրդի նկատմամբ:  Նա հարց ունի՝ ԵՏՄ-ից դուրս գալով ռուսական բազաները ՀՀ-ից պետք […]

ՀՀԿ-ն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը

«Խորհուրդ կտամ սենսացիաներ չփնտրել վարչապետի երեկվա խոսում: Բնական կլինե՞ր, եթե իշխող և մինչև 2022 թվականը կառավարություն ձևավորելու իրավունք ունեցող քաղաքական ուժի՝ ՀՀԿ Գործադիր մարմնի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը չփափագեր 2018-ից հետո պաշտոն ունենալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վարչապետի երեկվա  հայտարարության մասին: Հարցին, թե փափագում է ունենալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված