29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կրախի» առաջ. Ժողովուրդ

 

Հայաստանի մարզերում գործող բուժհաստատությունները նոր դժվարությունների առաջ են կանգնել։ Պատճառը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն է։

Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսից մի քանի բուժհաստատություններ միացվել են էլեկտրոնային առողջության համակարգին։ 

Այսինքն՝ դրանց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի մի­ջոցով։ Համակարգի շահագործումն ապահովելու նպատակով կոնցեսիոն կառավարումն հանձնվել է միասնա­կան օպերատորին։ Ի դեպ, որի համար ձեւավորվել էր միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել եւ իրականացվել էր բաց մրցույթ։ Ինչի արդյունքում մրցույթի հաղթող էր ճանաչվել համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Տylex Sarl» ընկերությունից (Շվեյցարիայի համադաշնություն) եւ «Մեյսիս Ապահով» ԱՊԸ-ից (ՀՀ) բաղկացած համատեղ ձեռնարկությունը։

Նշենք, որ նախապես հայտարարվել Էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար։ Բայց չնայած սրան՝ մի քանի օր առաջ նույն բուժհաստատությունները ծանու­ցում են ստացել այն մասին, որ ծառայությունը վճարովի է լինելու։

Իսկ վճա­րում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահութան ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին։ Նշենք, որ «էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա օգոստոսի 28-ին։ Իսկ հիմնադիրը Ավետ Մանուկյան անունով անհայտ մեկն է։

Նման «անակնկալի» առաջ է կանգնել նաեւ Մարալիկի ԲԿ-ն։ Բուժհաստատության տնօրեն Սուսաննա Պետրոսյանը օրաթերթի հետ գրույցում անկեղծացավ՝ նշելով որ համակարգից վճարովի օգտվելու դեպքում իրենք մեծ վնասներ են կրելու։

Տեղե­կացնենք, որ այժմ տվյւսլ բժշկական կենտրոնը զրոյական եկամուտով է աշխատում, իսկ համակարգից վճարովի օգտվելու դեպքում ԲԿ-ն ստիպված է լինելու ամսական վճարել 250 հազար դրամ, տարեկան՝ 2.5 մլն դրամ։

«Բավականին մեծ գումար է, որը պատրաստ չենք վճարել։ Մենք մարզպետարանի առողջապահության վարչությանը այդ բարձր գների մասին տեղեկացրել ենք։ Ասեցին՝ սպասեք, պայ­մանագիր մի կապեք ընկերության հետ այնքան ժամանակ, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու։

Բայց նշեմ, որ երկու օր առաջ ենք գնացուցակը ստացել ու իմացել, որ պետք է պայմանագիր կապենք ընկերության հետ»,– ներկայացրեց ԲԿ-ի տնօրենը։

Օրաթերթի հետ զրույցում Մարալիկի ԲԿ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին, բանն այն է, որ էլեկտրոնային առողջապահության հա­մակարգին անցնելուց հետո՝ հոկտեմբե­րի 1-ից, յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր անհատական համակարգիչը։ Այս պահանջին եւս բուժհաստատությունները պատրաստ չեն։ «Մենք ու­նենք երկու համակարգիչ, այժմ հասցնում ենք, բայց արդեն 2 օր է, ինչ յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր ան­հատական համակարգիչը, ինչը չու­նենք։ Իսկ ամեն բժիշկ պետք է իր այցերը ինքը մուտքագրի։

Նույն խնդիրն առկա է նաեւ «Արմավիր» բժշկական կենտրոնում։ Այս բուժհաստատության փոխտնօրեն Սամվել Բարեղամյանը նկատեց, որ իրենք արդեն 4 ամիս է, ինչ այդ համակարգով են աշխատում. «Բայց ավելի շատ դժվարացնում է մեր աշխատանքը, քան հեշտացնում։ Քանի որ մեր ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տա­փս նախատեսված լրիվ մակարդակով աշխատել։

Օպերատորների քանակն Է քիչ, բժիշկները անհատական համակարգիչներ չունեն»։ Նա ասաց, որ «Արմավիր» բժշկական կենտրոնը պատ­րաստ չէ այս փուիոխությանը։ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության առաջարկած սակագները բարձր են։ Մենք հաշվարկել ենք ու պարզել, որ մեր բժշկական կենտրոնը տարեկան շատ բարձր գու­մարներ է վճարելու։ Միայն հաստատագրված տարեկան վճարը՝ 2.5 մլն դրամը, արդեն իսկ մեր բժշկական կենտրոնի համար մեծ թիվ Է»,- նկատեց փոխտնօրենը։ Ապա տեղեկացրեց, որ իրենց բուժհաստատությունը հրաման Է ստացել այն մասին, որ պայմանադիր դեռ չկնքեն։ Ի դեպ, նույն «հրամանը» ստացել են նաեւ ՀՀ մյուս բուժհաստատությունները։

Այնուամենայնիվ, օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերա­տոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։ «Թյուրըմբռնում Է եղել, մի մասը հաշվիչով սխալ է հաշվւսրկել, սխալ բաներ են կիրառել։ Մեծամասամբ լուրջ թվեր չեն։ Հիմա բւսցատրական աշխատանքներ են տարվում բուժհաստատությունների աշխատակիցների հետ։

Մենք սաաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Նաեւ բանակցություններ են տարվում առողջապահության նախարարության հետ միասին։ Խոսքը փոքրիկ գումարների՝ 5000, 7000 դրամի մասին Է։ Չեմ հասկանում, թե ինչպես են հաշվարկել։ Անհասկանալի բարձր գներ են ստացել, որն իրականությանը չի համապատասխանում»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ