20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մի անցանկալի բան, այնուամենայնիվ, նախապատրաստվում է»

Միայն այն փաստը, որ նախագահական կառավարումը փոխարինվեց խորհրդարանականով, վկայում է այն մասին, որ մի անցանկալի բան, այնուամենայնիվ, նախապատրաստվում է․․․ 
Մեր երկրի համար կառավարման խորհրդարանական ձևը երբեք չի արդարացնի իրեն։ Դեռևս տասնամյակներ շարունակ խորհրդարան կանցնեն ներկայիս <<գործարար>> համարվող մարդկանց հովանավորյալները, որոնք ծառայելու են իրենց տերերին, և ոչ թե երկրին։ Իսկ սա նշանակում է ևս մի քսան տարի խավարի և տգիտության մեջ․․․ Իհարկե, հասարակությունն է մեղավոր, քանի որ մեզնից ամեն մեկը փորձում է իր տգետ ու ապերասան բարեկամին տեսնել խորհրդարանում, քան մի լուրջ մասնագետի՝ ասենք՝ իրավաբանի՝ քաղաքագետի, տնտեսագետի և այլն․․․ Պրոֆեսիոնալ խորհրդարանը շատ բան կփոխեր, բայց դա ևս անհնար է մեր չափազանց եսասիրության պատճառով․․․

Արմեն Հարությունյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ