05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է:

Ըստ տեղեկությունների՝ համայնքը իր հսկողության տակ պահելու եւ Արթուր Ստեփանյանի նշանակման համար Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, նախկին թաղապետ Ա. Հանիսյանի պաշտոնանկությունը եւս կապվում է Մ. Պողոսյանի անվան հետ, քանի որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո խիստ լարված են եղել վերջիններիս հարաբերությունները:

Հանիսյանը ջանք ու եռանդ չէր խնայել ընտրություններին Տարոն Մարգարյանի համար ձայներ ապահովելու համար, ինչն էլ դուր չէր եկել Պողոսյանին:

Ի դեպ, Հանիսյանը լարված հարաբերություններ է ունեցել նաեւ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Մանուկյանի հետ, ով համարվում է Քանաքեռցի Տույի «մարդը» եւ լարված հարաբերություններ ունի նաեւ Մ. Պողոսյանի հետ, ուստի հետաքրքիր է՝ կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ