29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան արդեն չունի Եվրամիության կարիքը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլևս Եվրամիությանը անդամակցելու կարիք չունի, բայց և անդամակցության գործընթացը կասեցնող կողմը Անկարան չի լինելու:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Էրդողանը  նշել է, որ իրենց ամենաշատ հիասթափեցրել են հենց Եվրամիության երկրները:

«Մեզ անհանգստացնում է Թուրքիայի եվրաանդամակցությանը բացահայտորեն խոչընդոտող երկրների հանդուրժողական վերաբեմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ: Այսօր Եվրոպան վերածվել է մի վայրի, որտեղ ահաբեկիչները կարող են ձեռքները թափահարելով ման գալ ու ամեն տեսակի ակցիա անցկացնել Թուրքիայի օրինական ղեկավարության դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ըստ Էրդողանի՝ ԵՄ-ն սխալ է հասկացել անդամակցության հարցում 1959 թվականից Թուրքիայի ցուցաբերած համբերատարությունը. «Չնայած դրան՝ պարզ հայտարարում եմ, որ այս գործընթացը դադարեցնեղը, սրբիչ նետողը մենք չենք լինելու: Իրականում մենք Եվրամիությանն անդամակցելու կարիք էլ չունենք արդեն: Եթե ԵՄ-ն մի ուզում է թռիչք կատարել, ապա դրա միակ ճանապարհը Թուրքիային անդամ դարձնելով տնտեսապես և մշակութապես ընդարձակվելն է: Եթե ԵՄ-ն դա անի, ապա մենք ուրախ կլինենք Եվրոպայի ապագայի մեջ ներդրում ունենալու համար: Եթե ԵՄ-ն այդպես չանի էլ, մեզ համար կարևոր չէ: Մենք կշարունակենք առաջ շարժվել մեր ճանապարհով»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ